Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ՝ էներգետիկ անվտանգության տեսանկյունից կբարձրանա թյուրքական աշխարհի ռազմավարական դերը . Թուրքիայի փոխնախագահ

Սեպտեմբեր 19,2025 12:04

Ermenihaber. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Բիշքեկում մասնակցել է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և փոխնախագահների հանդիպմանը։

Յըլմազի խոսքով՝ Թուրքիան թյուրքալեզու պետությունների աշխարհագրությունը դիտարկում է որպես ռազմավարական տարածաշրջան և այն կենսականորեն կարևոր է համարում կայունության պահպանման, էներգետիկ կապերի ամրապնդման և կայուն զարգացման համար։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին:

«Զանգեզուրի միջանցքի բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը ոչ միայն թյուրքական աշխարհը կդարձնեն տարածաշրջանային առևտրի կենտրոն, այլև կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:

Բացի այդ վերջինս խոսել է Կասպից ծովով անցնող Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի մասին՝ ասելով, թե այն ռազմավարական նախագիծ է, որը հզորացնում է մատակարարման շղթաները, դիվերսիֆիկանցում՝ առևտուրը, բարձրացնում՝ բարեկեցությունն ու զբաղվածության հնարավորությունները, ինչպես նաև ավելի է ամրապնդում իրենց երկրների եղբայրական կապերը։

«Թուրքիան այս երթուղու վրա է և նպաստում է դրան իր ընդարձակ ենթակառուցվածքային ցանցով, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով»:

Յըլմազն ընդգծել է, որ իրենք շարունակելու են աշխատել իրենց բոլոր գործընկերների հետ, որպեսզի այդ միջանցքն ավելի արդյունավետ դարձնեն՝ «հնարավորություն տալով, որ համաշխարհային առևտուրն ավելի արդյունավետ և արագ զարգանա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930