Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը գործարկում է 5G ցանցը Բյուրեղավան, Ճամբարակ, Վայք և Արտաշատ քաղաքներում

Սեպտեմբեր 19,2025 12:08

Ucom-ն ընդլայնում է իր 5G ցանցը ևս չորս քաղաքներում՝ Բյուրեղավանում, Ճամբարակում, Վայքում և Արտաշատում։ Արդյունքում, ընկերության ամենալայն 5G ծածկույթը հասանելի է արդեն 42 քաղաքներում, տասնյակ բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 91 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ ու հուսալի շարժական ինտերնետից։

Վերջին տարիներին ենթակառուցվածքների արդիականացումը Ucom-ի հիմնական առաջնահերթություններից է։ Նորագույն լուծումների ներդրման շնորհիվ բաժանորդները կարող են վայելել բարձրորակ տեսազանգեր, իրական ժամանակում կիսվել մեծածավալ տվյալներով և լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի տեխնոլոգիաներից։

«Մենք շարունակաբար իրականացնում ենք ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր, որի շնորհիվ արդեն Բյուրեղավանի, Ճամբարակի, Վայքի և Արտաշատի բնակիչներն էլ միանում են մեր 5G ցանցի ընդլայնվող համայնքին։ Հայաստանում ունենալով ամենալայն 5G ծածկույթը՝ Ucom-ը պատրաստ է շարունակել այս զարգացումը՝ ապահովելով մեր բաժանորդների համար առաջատար թվային փորձառություն և բարձրորակ կապ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Բացի շարժական ցանցի զարգացումից, Ucom-ը մեծ ներդրումներ է իրականացնում նաև ֆիքսված կապի ոլորտում՝ բարելավելով ինտերնետի և հեռուստատեսության որակը։ Ընկերության տեխնիկական թիմը մշտապես տեղադրում է նոր կայաններ և ներդնում պահուստային համակարգեր՝ ապահովելով ծառայությունների անխափանությունը։

Շարունակվող լայնածավալ արդիականացման արդյունքում Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլև միջազգային հեռահաղորդակցական ստանդարտներին համահունչ, հուսալի կապ։

Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930