Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շնորհիվ այժմ հնարավորություն կա ամրապնդելու ԵՄ համագործակցությունը տարածաշրջանում

Սեպտեմբեր 19,2025 16:51

Սեպտեմբերի 17-ին ԵՄ ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով հանձնակատար Մարտա Կոսը սկսեց իր եռօրյա այցը Հայաստան եւ Ադրբեջան՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵՄ հարաբերություններն առաջ մղելու նպատակով։

ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շնորհիվ այժմ հնարավորություն կա ամրապնդելու ԵՄ համագործակցությունը տարածաշրջանում եւ առաջ մղելու ԵՄ ռազմավարությունը՝ ավելի կայուն եւ անվտանգ Սեւծովյան տարածաշրջան ունենալու համար։

Սեպտեմբերի 18-ին հանձնակատար Կոսը բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։ Նա նաեւ այցելեց Աղդամ քաղաք, որտեղ հանդիպեց ականազերծման աշխատանքներով զբաղվողների հետ։ ԵՄ-ն ականազերծման ոլորտում առաջատար միջազգային դոնոր է, որն ականազերծման սարքավորումներ եւ օգնություն է տրամադրում ականներից տուժածներին։ ԵՄ-ն նաեւ աջակցում է Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության կարողությունների զարգացմանը։

Սեպտեմբերի 19-ից 20-ը հանձնակատար Կոսը Հայաստանում հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Կոսը կմասնակցի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սեւանի համար» (EU4Sevan) կենսաբազմազանության ծրագրի իրականացվող վայրը եւ շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Հանձնակատարը Երեւանում կհանդիպի նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների եւ երիտասարդ եվրոպական դեսպանների հետ։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930