Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարկվել է «Անտիսմոկինգ» հավելվածը, որի միջոցով վերահսկվում է հանրային վայրերում ծխելու արգելքի կիրառումը

Սեպտեմբեր 19,2025 20:55

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի հետ:

Հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանի տեղեկացմամբ գործադիր մարմնի պատասխանատուների հետ հանդիպումների նպատակն օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթի իրականացումն է, համաձայնագրի վերաբերյալ հանրային իրազեկվածության եւ տեղեկացվածության բարձրացումը, ինչպես նաեւ համաձայնագրի կիրարկման գործընթացում առաջացած խնդիրների բարձրաձայնումը:

Փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրել է համաձայնագրի համատեքստում իրականացված աշխատանքները: Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են խմելու ջրի որակին ներկայացվող, ԵՄ համապատասխան հրահանգին մոտարկված չափանիշները: Հրամանն ուժի մեջ է մտնելու 2027 թվականին:

ԵՄ գործընկերների հետ համագործակցությունը ներառում է առողջապահության մի շարք ուղղություններ, այդ թվում` բժշկական ծառայությունների հասանելիություն, ծխախոտի դեմ պայքար եւ միջազգային առողջապահական կանոններ: Հատուկ ընդգծվել է հանրային իրազեկվածության բարձրացման կարեւորությունը. արդեն գործարկվել է «Անտիսմոկինգ» հավելվածը, որի միջոցով վերահսկվում է հանրային վայրերում ծխելու արգելքի կիրառումը:

Համաձայնագրի թարմացված ճանապարհային քարտեզում ներառվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման արդյունավետությանն ուղղված միջոցառումներ:

Մերի Գալստյանը հանրության առողջության պահպանման հարցում առանձնապես կարեւորել է քաղցկեղի դեմ պայքարն ու հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ նշելով, որ հիվանդության տարածմանը, բացի ծխախոտից, նպաստում են աղտոտված օդը, ջուրը, հատկապես` ծանր արդյունաբերության հետեւանքով: Նման համայնքների բնակչության առողջությունը մշտապես մշտադիտարկման ենթակա է հիվանդությունների վաղ կանխարգելման նպատակով:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930