Խորվաթիայի մայրաքաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ ներգրավված Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներից միայն 67 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանն է դեռ մեդալի հույս պահում Բայց դրա համար նա դեռ պետք է սկզբում հաղթահարի սփոփիչ գոտեմարտի արգելքը:
Մեր մյուս երկու ըմբիշները՝ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը պարտվել են դեռ 1/8 եզրափակչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ