Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

ԵՄ-ին անդամակցության գործընթացը բավականին պահանջկոտ է եւ երկարատեւ. Մարթա Կոս

Սեպտեմբեր 20,2025 21:24

Արդյո՞ք ԵՄ-ն նախատեսում է Հայաստանի կառավարության հետ Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզ, եւ ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է կատարի Հայաստանի կառավարությանը անդամակցությանն ավելի մոտ կանգնելու համար: Այս հարցին Aravot.am-ի և հայաստանյան 4 լրատվամիջոցների հետ համատեղ հարցազրույցում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այսպես արձագանքեց. «Այս պահին մենք զարգացնում ենք երկու հենասյուներ, գործընկերության օրակարգ ենք զարգացնում եւ դրանք լինելու են ուղղություններ, որոնք օգնելու են ձեր տնտեսության զարգացմանը: Երկրորդ հենասյունը վիզաների ազատականացմանն է վերաբերվում: Երրորդը լինելու է դիմակայունությունն ամրապնդելը: Այս բոլոր հենասյուներով պետք է առաջ շարժվենք, որպեսզի տնտեսությունն ավելի ամուր դարձնենք, բարեկեցություն, բարգավաճում ապահովենք, ինստիտուտների ժողովրդավարություն ապահովենք»:

Ինչ վերաբերվում է ԵՄ-ին անդամակցությանը, նրա ձեւակերպմամբ. «Անդամակցության գործընթացը բավականին պահանջկոտ է  եւ  երկարատեւ, այն տարիներ է տեւում եւ ցանկացած քայլ, որ կարվի  ապագայի համար մեր համագործակցության շրջանակում, նպաստելու է այդ գործընթացին: Հիպոթետիկ առումով հնարավոր է, որ Հայաստանի պես փոքր երկրի համար հեշտ լինի անել նման բարեփոխումներ՝ հասնելու համար ԵՄ անդամակցության վերջնանպատակին՝ համեմատած մեծ երկրների հետ:

Ես բերեմ իմ երկրի օրինակը. իմ երկիրն ավելի փոքր է, քան Հայաստանը, Սլովենիան 34 տարվա անկախություն ունի, ի դեպ շնորհավորում եմ Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ: Մենք միշտ եղել ենք ինչ-որ մեծ ձեւաչափի մաս, եւ առաջին հարցն այն է՝ արդյոք մենք ուզում ենք դառնալ ԵՄ երկիր, հենց նոր անկախացել ենք, հիմա ունենալու ենք  ղեկավարներ Բրյուսելում, արդյոք չսպասենք մի փոքր մեր անկախությունն ու ազատությունը վայելենք, հետո նոր անցնենք եվրոպական ուղուն:

Բայց պարզ դարձավ, որ մեզ համար լավագույն լուծումը եվրոպական ուղով շարժվելն է: Ինչպես 2 մլն բնակչություն ունեցող երկիրը կկարողանար բանակցել տարիֆների քաղաքականությունը ԱՄՆ նախագահի հետ: Մինչդեռ ավելի լայն համայնքի մաս լինելը՝ մեզ ավելի հզոր դարձրեց: ԵՄ անդամ պետություն լինելը տալիս մեզ ավելի ինքնիշխան լինել: Պարադոքս է թվում առաջին հայացքից, բայց հենց ԵՄ-ն է պաշտպանում մեր ինքնիշխանությունը… Ընդ որում, հարցը երկրների մեծ կամ փոքր լինելուն չի վերաբերվում, այլ առաջնորդների տեսլականին, հասարակության ներառականությանը:

Հարցին՝ Ընդլայնման հարցերով հանձնակատարը մեկ նախադասությամբ ինչ ուղերձ կհղեր, նա այսպես պատասխանեց. «Վստահեք ինքներդ ձեզ, աշխատեք խաղաղության մեջ՝ տարածաշրջանային կապակցվածությամբ, խնամք տարեք ձեր ժողովրդի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930