Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Կրոնը եւ Փաշինյանը. «Հայացք Երեւանից»

Սեպտեմբեր 21,2025 09:30

Փաշինյանի եւ Կաթողիկոսի «ջրերը» վաղուց մեկ առվով չեն գնում: Իշխանության գալուց ի վեր «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդը հսկայական ջանքեր է գործադրում, սակայն չի հաջողում ինչ-որ կերպ հնազանդեցնել դարերի հազարումի փորձություններով անցած ու միշտ կանգուն Հայոց եկեղեցուն: Այսօր էլ այն միակն է մեր ազգային-պետական հաստատություններից, որ անխաթար է մնացել՝ իբրեւ հավատավոր հայ ժողովրդի վերջին հենասյուն եւ, ցավոք, օրվա ազգադավ իշխանության թիրախ: Մյուս կառույցները՝ սկսած «Երկրապահ» կամավորականների միությունից, մինչեւ Սփյուռքի համահայկական օջախներ, այս ընթացքում ջլատվեցին: Ի դեպ՝ ոչ առանց Փաշինյանի «ջանադրության»:

Կրոնի եւ, առհասարակ, քրիստոնեության հանդեպ «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդի ու նրա թիմակիցների վերաբերմունքը, ինչպես նկատել է հեռուստալրագրող Դավիթ Սարգսյանը, բնորոշ է բողոքական-ավետարանական եկեղեցիներում հոգեւոր ծառայություն մատուցող որոշ չակերտյալ հովիվների, պատվելիների կամ վերապատվելիների գործելակերպին ու մեթոդաբանությանը: Ճանաչված լրագրողի դիտարկումներով՝ իշխող քաղաքական ուժի պատգամավորները խորհրդարանական միջանցքներում վարած զրույցներում այն մտահանգման են գալիս, որ իրենց եւ Աստծու հարաբերություններում միջնորդ, եւ այն էլ՝ հոգեւորական, պետք չէ, ինչը, նրա համոզմամբ, տիպիկ բողոքական-ավետարանական եկեղեցու վարքագիծ է:

Սարգսյանի նկարագրությունն ակամայից հիշեցնում է ԱՄՆ-ում պատրաստված լուսանկարային մի ռեպորտաժ: Տեսանյութում Փաշինյանի՝ այս տարվա հունվարին ԱՄՆ կատարած այցից ուշագրավ մի լուսանկար էր զետեղված, որտեղ նա սեղմում է «Կյանքի խոսք» ավետարանական հարանվանության ղեկավար Արթուր Սիմոնյանի ձեռքը: Դեռ այն ժամանակ խոսակցություն էր տարածվել, որ Փաշինյանը տիպիկ աղանդավորական-բողոքական եկեղեցու հետեւորդ է: Եվ իսկապես՝ ավելի քան 5 տարի նա որեւէ առնչություն չունի ՀԱԵ-ի հետ՝ չի հաճախել Մայր աթոռ, չի խոնարհվել Վեհափառ Հայրապետի առջեւ, ապաշխարություն չի խնդրել, որեւէ պատարագի չի մասնակցել, Առաքելական եկեղեցու 7 խորհուրդներին չի հետեւել: Դատեցեք ինքներդ:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930