Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

2025 թ.-ի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունն ավելի ու ավելի է մոտեցրել մեզ անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալու մեր երազանքին. Ալեն Սիմոնյան

Սեպտեմբեր 21,2025 10:55

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է` թերեւս յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար ամենակարեւոր տոնը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը ոչ միայն հայտարարեց իր` անկախ պետություն ունենալու ազատ կամքը, այլեւ սկիզբ դրեց նոր ժամանակաշրջանի, որտեղ մենք ինքներս ենք տնօրինում մեր ճակատագիրը: Ճիշտ է՝ անկախության ճանապարհն այդքան էլ հեշտ չի եղել. մենք անցել ենք դժվարին ու փորձություններով լի տարիներ, բայց հենց այդ մարտահրավերներն են սովորեցրել իրական պատկերացումներ կազմել ու ազատվել մեզ պարտադրված գաղափարական կեղծ կապանքներից, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են Հայաստանի Հանրապետության զարգացումը: Այսօր մենք իրապես անկախ ենք` գիտակցումով, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հնարավոր է ամրապնդել միայն խաղաղության շնորհիվ: Խաղաղությունն է այն բանալին, որը բացում է մեր երկրի զարգացման իրական հեռանկարները, ստեղծում ժողովրդավարական հզոր ու կայուն պետություն եւ ապահովում մեր քաղաքացիների արժանապատիվ ու անվտանգ կյանքը:  Եվ ահա, 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունն ավելի ու ավելի է մոտեցրել մեզ անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալու մեր երազանքին:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական, մեր պետականությունը՝ անսասան, իսկ ապագան՝ լուսավոր ու հույսով լեցուն:

Փա՛ռք բոլոր նահատակներին եւ կեցցե՛ մեր անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930