Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Իշխանության մեջ հայտնվածները ոչնչացնում են անկախության նվաճումները. Անդրանիկ Թևանյան

Սեպտեմբեր 21,2025 16:37

«Մայր Հայաստան» շարժման որոշմամբ ստեղծվում է «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ, Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց, որ  իրենց խմբակցությունը ամենասոցիալականն է Երեւանի ավագանու պատմության մեջ, եւ չկա մի քաղաքացի, որ դիմած լինի, եւ իրենցից աջակցություն ստացած չլինի:

«Մայր Հայաստանը» ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմադիր ուժը, որ քաղաքականից զատ քաղաքացու ամենօրյա խնդիրների կողքին կանգնի»,-ասաց նա:

 

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց, որ «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խումբը երկար է մտածել այս քայլին գնալու համար՝ արդյո՞ք արժի դառնալ կուսակցություն, եւ ի վերջո որոշում են կայացրել հանդես գալ որպես կուսակցություն: «Մենք կուսակցությունը ստեղծել ենք ոչ թե վերեւից, այլ ներքեւից՝ շփվելով հանրության ու ժողովրդի հետ: Հայաստանի ապագային միտված նախաձեռնություններն իրականացնելու համար պետք է առնվազն մասնակից լինել իշխանությանը կամ գալ իշխանության: Դրա համար որպես գործիք պետք է ձեւավորել կուսակցություն: Կուսակցությունը մեզ համար նպատակ չէ, այլ սահմանադրական մեխանիզմ է՝ նպատակներն իրագործելու համար: Ինձ հաճախ են ասում՝ հերիք չի խոսեք, բացատրեք, գնացեք գործ արեք: Եվ հիմա եկել է այդ գործ անելու ժամանակը»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանի ձեւակերպմամբ՝ գործ անելու համար պետք է ունենալ հարթակ, իսկ այդ հարթակը  հենց կուսակցությունն է. « Ես էլ շատերի նման համարում էի, որ կուսակցությունը դավադրությունների գործիք է, պետք չէ մասնակցել դավադրությանը… Բայց եկել է այս կարծրատիպերը փոխելու ժամանակը: Եվ եթե ցանկանում ենք գործ անել, ապա պետք է լինել կուսակցություն:

Քաղաքականությունն իր կանոններն ու իր ինստիտուտներն ունի: Կուսակցությունը պետք է հենվի ստեղծագործ ազատ մտքի վրա, այլ ոչ միայն կուսակցական կարգապահության: Կուսակցական կարգապահությունը շատ կարեւոր է, բայց ցավոք սրտի, հաճախ սպանում է ստեղծագործական միտքը: «Մայր Հայաստանը» ձգտելու է ոչ միայն քաղաքական փոփոխությունների, այլեւ քաղաքական եւ կուսակցական նոր մշակույթի ստեղծելուն»:

 

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն, ի թիվս այլնի, նշեց, որ նորանկախ Հայաստանում քաղաքացին օտարվել է պետությունից եւ իր խնդիրների առաջ մնացել է մենակ, ձեւավորվել է ոչ թե արդար, այլ գիշատիչ համակարգ, թոշակառու լինելն էլ  Հայաստանում դարձել է դատավճիռ, իսկ իշխանության մեջ հայտնվածները վերացնում են անկախության նվաճումները, մեզանից խլվել են մայիսի 9-ը, բանակի օրը:

«Մայր Հայաստան» կուցակցության Վարչության անդամներ են ընտրվել Անդրանիկ Թևանյանը, Արեգնազ Մանուկյանը, Երվանդ Բոզոյանը, Ստեփան Դանիելյանը, Անի Կարապետյանը, Գևորգ Ստեփանյանը, Գրիգոր Իսկանդարյանը, Դերենիկ Մալխասյանը, Հասմիկ Սարգսյանը, Հարություն Խաչիկյանը, Սամվել Հարոյանը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930