Լրահոս
Օրվա լրահոսը

Գիքորը Բազազ Արտեմի թալանածը քյաբաբ առ քյաբաբ հետ է բերում, Սարոն նոր խմբագրմամբ՝ էթնիկ ադրբեջանցի. «ՉԻ»

Սեպտեմբեր 22,2025 10:08

Մեր տեղեկությունների համաձայն, «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» ՀՀ կառավարության որոշման շրջանակներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է հայ գրականության դպրոցական դասագրքերում իրականացնել հետևյալ «բովանդակային և զգայական փոփոխությունները»․

1․ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքի հերոսը ոչ թե մահանում է, այլ դպրոցում լավ սովորելու շնորհիվ սկսում լավ ապրել, ապա Բազազ Արտեմի թալանածը քյաբաբ առ քյաբաբ հետ է բերում, հետո վերադառնում հարազատ գյուղ, սուբվենցիոն ծրագրերով խելացի գոմ կառուցում, Ծաղիկ կովը գրավ դնում, հարևան գյուղի ադրբեջանցիների հետ համատեղ բիզնես հիմնում ու երջանիկ ապրում մինչև խոր ծերություն։

2․ Նույն հեղինակի «Թմկաբերդի առումը» պոեմն ավարտվում է այսպես․ Թաթուլ իշխանի կինը սեփական ամուսնուն մեղադրում է հարևանների հետ խաղաղության օրակարգը ձախողելու, զինվորների «տուշոնկան» լափելու և ռազմական հանցագործությունների մեջ, մեկուսացնում նրան, ապա Նադիր շահի համար անխոչընդոտ մուտք ապահովում ամրոց, իսկ սեփական զորքին հրամայում է թրերը վաճառել և գոյացած միջոցներով խաղաղության ֆեստիվառ կազմակերպել։

3․ Նույն հեղինակի «Անուշ» պոեմում Անուշն ու Սարոն (որը, նոր խմբագրմամբ, էթնիկ ադրբեջանցի է) ամուսնանում են, Մոսին ազատազրկվում է ազգային թշնամանք հրահրելու մեղադրանքով, գրբացը տուգանվում է առանց ՀԴՄ կտրոնների տնտեսական գործունեություն ծավալելու համար, իսկ Սարոյի պառավ նանի թոշակը բարձրանում է 50 տոկոսով։

4․ Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքի հերոսուհին դատի է տալիս ամուսնուն՝ ընտանեկան բռնության հոդվածով, ՄԻԵԴ-ում շահում դատը, ստացված փոխհատուցման գումարով կրթություն ստանում Քեմբրիջում, ապա վերադառնում Իրական Հայաստան և դառնում բնապահպան-ակտիվիստ։

5․ Րաֆֆու «Սամվել» վեպում Սամվելի հայրն ու մայրը ոչ թե սպանվում են դավաճանության համար, այլ ստեղծում կուսակցություն և հաղթում ընտրություններում, իսկ Սամվելն ազատազրկվում է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և ապօրինի իշխանազավթման փորձի հոդվածներով՝ կատարված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով։ Վեպն ավարտվում է համազգային տոնախմբության նկարագրությամբ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930