Լրահոս
Օրվա լրահոսը

էդ որ ծնկի է գալիս, էդ էժան ներկայացումը մի անգամ խաղացել է, տեսել ենք՝ իր ծնկի գալուց հետո ինչ է  կատարվում. Գառնիկ Դանիելյան

Սեպտեմբեր 22,2025 17:58

«Այս ամեն ինչը հիվանդության մասին է խոսում: Կարելի է  հավաքվենք՝ մի լուրջ հոգեբան, բժիշկ… կամ էդ է կամ ուրիշ տարբերակ: Ինքը ամեն անգամ մուրճը վերցրած քանդում է պետականության հիմքերը: Էս  մարդու օրոք լավ օր մեր ժողովուրդը չի տեսնում, մեր նյարդերը չեն  հերիքում, բոլորս սթրեսի մեջ ենք: Էդ կեղծ բեմադրությունները, էդ որ ծնկի է գալիս, եսիմ ինչեր է անում… Ախր դրանք անցած էտապ են: Մի անգամ էդ դերը խաղացել ես, էդ էժան ներկայացումը մի անգամ խաղացել ես: Մենք տեսել ենք՝ քո ծնկի գալուց հետո ինչ է  կատարվում: Էդ որդեկորույս ծնողներից  է խոսում, չէ՞, մի հատ խղճի խայթ չի ունեցել, որ  կարմիր բերետավորներին ասել է՝  էդ մարդկանց տարեք Եռաբլուրից ու շարունակում է դատական ռեպրեսիվ համակարգն օգտագործել մարդկանց անազատության  մեջ տանել: Էդ ո՞ւմ առաջ ես խոնարհվում, մի քանի օր առաջ էլ է մի որդեկորույս ծնողի Արտաշատից վերցրել, տարել քրեակատարողական հիմնարկ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ՔՊ համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին: 

Պատգամավորի խոսքով՝ այսօր աթոռի խնդիր չէ, այլ՝ պետություն ունենալու, մեր երկրում ազատ ապրելու կամ թուրքի ստրուկ դառնալու հարցն է. «Էս մարդը մեզ տանում  է սպասարկող անձնակազմի: Ասում է՝ էսքան մարդ որ կաք, պետք է թուրքի սպասարկող անձնակազմ լինեք: Մեր ժողովուրդը հա՞շտ է էս իրականության հետ: Ես համոզված եմ՝ պատրաստ չէ մեր ժողովուրդը դրան: Հենց այս խորհրդանիշերի դեմ պայքարն էլ իր քաղաքական գերեզմանը փորելու է: Ինչքան ասում է՝ Արարատ, Արարատ սիրողներն ավելի են շատանում: Մի ընկեր ունեմ, ասում է՝ Արարատի նկար եմ ման գալիս, որ տանեմ տանը կախեմ, երեխեքը բակերում Արարատ են նկարում… Ինչքան պայքարի, հակազդեցությունը մեծանալու է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930