Վերդիկտ է կայացնում․ «Փաստորեն, մենք ցիգան պիտի դառնանք ու վերջ»
«Դու ի՞նչ իշխանություն, երբ մի հատ օրենք չունես, որ ծխախոտն արժե այսքան․ էս խանութում էս գինն ա, էն խանութում էն գինն ա»,- Հայաստանի իշխանության տնտեսական քաղաքականությանն ուղղված այս քննադատությունը Թալին խոշորացված համայնքի Մաստարա գյուղի բնակիչ Գեւորգ Նիկողոսյանինն է։
Դիտրակմանը՝ ազատ շուկայական հարաբերություններ են, հակադարձում եւ նախատում է․ «Դա ազատ շուկա չի կոչվում, դա «սպեկուլյացիա» է կոչվում։ Ազատ շուկան բոլորս էլ հասկանում ենք։ Եթե դուք չեք հասկանում, մենք ժամանակին հասկացել ենք։ Բոլորն էլ մի գին պետք է ունենան, կառավարությունը որոշել է այսքան, ուրեմն՝ այսքան»։
Գեւորգ պապը խորհրդային տարիներից համեմատականներ է տանում տնտեսական համակարգերի միջեւ, ներկայացնում, թե ինչպես էր պետությունը սուբսիդավորում լայն սպառման ապրանքները։ Ինքն այդ տնտեսական համակարգի կողմնակիցն է։ Ասում է՝ ուզում է խորհրդային կարգերը ետ գան։
Կարդացեք նաև
Հարցիս՝ անկախություն չե՞ք ուզում, պատասխանում է՝ վրդովմունքով․ «Ի՞նչ անկախություն, դու ի՞նչ անկախ, երբ ադրբեջանցին ասում է՝ ստեղից պիտի լինի սահմանը, դու էլ խոնարհ ձեւով ․․․ հլը թուշն էլ պաչում ես, ասում ես՝ հա, քո ասածն է։ Էս անկախությո՞ւն է։ Մենք հիմա չենք իմանում ո՞ր կողմը գնանք՝ ռուսի՞ կողմը գնանք, ադրբեջանցո՞ւ, թուրքի՞․․․»։
Վերդիկտ է կայացնում․ «Փաստորեն, մենք ցիգան պիտի դառնանք ու վերջ»։
Եկող տարի ընտրություններ են լինելու՝ փորձում եմ շարունակել խոսակցությունը բայց հարցս կիսատ է մնում։ Գեւորգ պապն իր որոշումը կայացրել է, դրանում հաստատուն է․ «Չկա, իմ կողմից ընտրվող չկա, ոչ մեկի չեմ ընտրի»։
Նիկոլ Փաշինյանի խոսքն եմ հիշեցնում, որ տարբեր ամբիոններից անընդհատ հայտարարում է, թե ժողովուրդն է իրեն ընտրել, պողպատե մանդատը՝ մուրճի հետ տվել ձեռքը։
«Խաբել ես՝ ընտրել են»,- ասում է Գեւորգ պապը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ