Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:
Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ հետ համագործակցությունը և կարևորել հնարավոր նոր ուղղություններով դրա ընդլայնումը:
Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների ընթացքը և մտքեր փոխանակել նոր ծրագրի հիմնական ուղղությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել դրամավարկային, հարկային, վիճակագրության, առողջապահության և թվայնացման ոլորտներում նախանշված բարեփոխումներին:
Կարդացեք նաև
Փոխվարչապետը կարևորել է այս ոլորտներում ԱՄՀ փորձագիտական ներուժի և լավագույն փորձի կիրառումը:
ՀՀ կառավարություն