Ի պատասխան Ռոմանոս Պետրոսյանի ՖԲ գրառման՝ «Մեր ձեւով» շարժման համակարգող, ՀԷՑ տնօրենների խորհրդի ժամանակվոր պաշտոնակատար Նարեկ Կարապետյանը գրել է.
9 ամիս է` նշանակվել եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ:
Առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ:
Հասանելիք աշխատավարձս ուղղվել է էներգետիկ համակարգում ցածր վարձատրվող աշխատակիցների պարգևավճարների բյուջե:
Կարդացեք նաև
Խնդրում եմ «փաստեր» նշելուց մի նշեք այնպես, որ դրանք մարդկանց հատուկ շփոթության մեջ գցեն:
Շնորհակալություն:
Ի դեպ, նույն բանը հաստատել է ՀԷՑ Վերահսկողական կոմիտե էջը.
Արդեն 9 ամիս է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Տնօրենների խորհրդի նոր նախագահն է Նարեկ Կարապետյանը, ով առաջին օրվանից հրաժարվել է աշխատավարձից, և իր աշխատավարձը 0 դրամ է: Խնդրում ենք «Փաստեր» ներկայացնելուց ճշտումներն ավելի կոնկրետ և հասկանալի արվեն: