Լրահոս
Օրվա լրահոսը

Այցի նպատակն է նաև ուսումնասիրել Օլիմպիական խաղերի կազմակերպման Փարիզի փորձը, որը կարող է օգտակար լինել Ֆրանկոֆոնիայի խաղերի առումով՝ նշել է Արայիկ Հարությունյանը

Սեպտեմբեր 24,2025 15:16

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ:

Զրուցակիցները քննարկել են 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման ուղղությամբ իրականացվող քայլերին և նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է նաև ուսումնասիրել Օլիմպիական խաղերի կազմակերպման ուղղությամբ Փարիզի ունեցած փորձը, որը կարող է օգտակար լինել Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու առումով:

Արայիկ Հարությունյանը և Կարոլին Սենթ Իլերը արդյունավետ են գնահատել երկկողմ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ խաղերը ՀՀ-ում կանցկացվեն պատշաճ և լավագույնս:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների Մշակույթի նախարարների հանդիպմանը վերաբերող հարցերի:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930