Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ ու Իսպանիայի Սենատի նախագահի քննարկումների առանցքում եղել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող թեմաները

Սեպտեմբեր 24,2025 21:45

Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ինչին ի պատասխան` Պեդրո Ռոյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը երկկողմ կապերն ամրապնդելու տեսանկյունից:

Միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերից բացի` զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող թեմաները: Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին:

Կարեւորելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը` Սենատի նախագահը նշել է, որ Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը` հավելելով, որ խաղաղության հաստատումն այլընտրանք չունի:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930