Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից ենթակա մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքներով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Սեպտեմբեր 25,2025 21:17

Ս.թ.-ի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից իրականացված ստուգումների արդյունքում՝ Ընկերության մի շարք մասնաճյուղերում հայտնաբերվել են առերևույթ հանրորեն վտանգավոր արարքների հատկանիշներ պարունակող մի շարք դեպքեր, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, մասնավորապես՝

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Գեղամա» մասնաճյուղի «Սևան» էլ. ցանցի սպասարկման տարածքում բյուջետային սպառողների էլ.էներգիայի ծախսը հաշվառող առևտրային հաշվառքի սարքերի ճշտության վերաբերյալ Ընկերության հաշվառման բազա մուտքագրված տվյալների հիման վրա թվով 130 առևտրային հաշվիչների դեպքում հայտնաբերվել են ընդհանուր 22.850 կՎտ.ժ հավելագրումներ:

Ս.թ.-ի օգոստոսի 29-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

2025թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Գեղամա» մասնաճյուղի՝ «Մարտունի» էլ. ցանցի, «Արաքս» մասնաճյուղի՝ «Արարատ», «Մասիս», «Արտաշատ» էլ. ցանցերի, «Ղարս» մասնաճյուղի՝ «Գյումրի», «Արթիկ» և «Անի» էլ. ցանցերի սպասարկման տարածքներում արձանագրվել են ընդհանուր 84.297 կՎտ.ժ հավելագրումներ և 11.160 կՎտ.ժ արևային արտադրանքի թերգրանցումներ կատարելու դեպքեր:

Ս.թ.-ի օգոստոսի 29-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Ս.թ. Սեպտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Մասիս» էլ. ցանցում համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից իրականացված ստուգման մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ համապատասխան աշխատակիցները չեն կատարել տնտեսավարող սուբյեկտի կողմից ստացված գրության հիման վրա «ՀԷՑ» ՓԲԸ-ին ներկայացված պահանջը՝ օրենքով նախատեսված կարգով դադարեցնել մեկ այլ տնտեսավարող սուբյեկտի էլեկտրամատակարարումը, ինչի հետևանքով առաջացել է 15.406.120 ՀՀ դրամի պարտք:

Բացի այդ, նույն էլ. ցանցի իրավասության տարածքում «ՀԷՑ» ՓԲ Ընկերության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ թվով 7 էլ. հաշվիչների վրա չեն արտացոլվել ցուցմունքները, իսկ թվով 2 հաշվիչների դեպքում սխալ տվյալներ են մուտքագրվել ACBs բազա:

Ինչպես նաև, թվով 4 հաշվիչների վերծանման արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր 7934 կվտ.ժ հավելագրումներ կատարելու դեպքեր:

Ս.թ.-ի սեպտեմբերի 12-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Դեբեդ» մասնաճյուղում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են հավելագրումներ և թերգրանցումներ կատարելու դեպքեր, մասնավորապես՝ թվով 15 այրված կամ այլ կերպ վնասված հաշվիչների վերծանմամբ հայտնաբերվել են ընդհանուր 180 կվտ.ժ թերգրանցում և 19.722 կվտ.ժ հավելագրում կատարելու դեպքեր:

Բացի այդ պարզվել է, որ մասնաճյուղի տրանսպորտային ծառայության ենթակա տեխնիկայի և մեքենաների վերանորոգման և սպասարկման համար ս.թ.-ի հունիս-հուլիս ամիսներին գոյացել է շուրջ 13.500.000 միլիոն ՀՀ դրամի պարտք, որի մեծ մասը առաջացել է «ՀԷՑ» ՓԲ Ընկերությանը պատկանող տեխնիկան՝ «Դեբեդ» մասնաճյուղի սպասարկման տարածքում գործունեություն ծավալած կապալառու կազմակերպության կարիքների համար ծառայեցնելու հետևանքով:

Ս.թ.-ի սեպտեմբերի 18-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Գեղամա» մասնաճյուղում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2024թ.-ի Դեկտեմբերից 2025թ.-ի օգոստոս ամիսների ընթացքում Ընկերությանը պատկանող հորատող մեքենա-մեխանիզմները հիմնականում ծառայեցվել են մասնաճյուղի սպասարկման տարածքում գործունեություն ծավալած կապալառու կազմակերպությունների կարիքների համար, ինչի արդյունքում դրանց սպասարկման և վերանորոգման համար գոյացել է 10.530.000 ՀՀ դրամի ծախս, այնինչ կատարված վերլուծությամբ՝ արդյունավետ կառավարման արդյունքում նշված աշխատանքները հնարավոր կլիներ կատարել 180.000-240.000 ՀՀ դրամի սահմաններում:

Ս.թ.-ի սեպտեմբերի 19-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Աղստև» մասնաճյուղում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ընկերության բազմաթիվ աշխատողներ, իրենց լիազորությունները կատարելու փոխարեն, Ընկերությունում սահմանված աշխատաժամանակի հաշվին աշխատանքներ են իրականացրել մասնաճյուղի սպասարկման տարածքում գործունեություն ծավալած կապալառու կազմակերպությունների կարիքների համար, սակայն վարձատրվել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից, որի արդյունքում Ընկերությունը կրել է նյութական վնաս:

Ս.թ.-ի սեպտեմբերի 25-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

«ՀԷՑ» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930