Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նախարարի՝ Հայաստանի կլիմայական քաղաքականության առանցքում դրված է վերականգնվող էներգետիկայի զարգացումը

Սեպտեմբեր 25,2025 22:24

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի բարձր հովանու ներքո կազմակերպված Կլիմայական գործողություններին նվիրված բարձր մակարդակի միջոցառմանը։

Իր ելույթում նախարարը նշել է, որ Հայաստանը, լինելով լեռնային և ծով ելք չունեցող երկիր, խիստ խոցելի է կլիմայական փոփոխությունների հետևանքներից։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը վճռական է գործելու և արդեն իսկ կարևոր քայլեր է ձեռնարկել․

  • ընդունվել է համապարփակ կլիմայական օրենք,
  • հաստատվել է երկարաժամկետ ցածր արտանետումների զարգացման ռազմավարություն,
  • պատրաստվում է ներկայացվել երրորդ՝ առավել հավակնոտ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների փաթեթը (NDC):

Հայաստանի կլիմայական քաղաքականության առանցքում դրված է վերականգնվող էներգետիկայի զարգացումը․ մինչև 2030 թվականը նախատեսվում է ապահովել էլեկտրաէներգիայի 50%-ը վերականգնվող աղբյուրներից՝ այդ ցուցանիշը հասցնելով մոտ 60%-ի մինչև 2040 թվականը։ Միևնույն ժամանակ կարևոր նշանակություն ունի նաև ատոմակայանի դերը՝ կայուն և ցածր ածխածնային էներգիայի ապահովման գործում։

Նախարարը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի նախաձեռնությունները անտառապատման և անտառվերականգնման ոլորտում, որոնք միտված են էկոհամակարգերի կայունության ամրապնդմանը, կենսաբազմազանության պահպանմանը և համայնքների կենսամակարդակի բարձրացմանը։

Հայաստանի ուղերձը հստակ է․ կլիմայական փոփոխությունն ու կենսաբազմազանության կորուստը փոխկապակցված ճգնաժամեր են, և դրանց հաղթահարումը պահանջում է համատեղ պատասխանատվություն, համերաշխություն և համարձակ քայլեր։

 

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930