Ես ունեմ եկեղեցական օրացույց, որտեղ նշված են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու տոները, այլեւ մի շարք այլ կարեւոր իրադարձություններ: Մասնավորապես՝ քրիստոնյա նահատակների հիշատակի օրերը: Նրանց մասին պատմություններն ինչ-որ չափով իրար նման են: Այդ մարդիկ հավատարիմ մնացին իրենց հավատին եւ հրաժարվեցին զոհեր մատուցել օտար, հեթանոսական կուռքերին, ինչի համար էլ ենթարկվեցին սարսափելի կտտանքների եւ, ի վերջո, մահապատժի:
Երեկ, օրինակ, Ս.Բարաղամ, Ս.Անթիմոս եւ Ս.Երանոս հայրապետերի հիշատակի օրն էր: Կայսրերի եւ օտարականների կողմից նշանակված պաշտոնյաները ցանկանում էին քրիստոնյա համայնքների վզին փաթաթել իրենց բարքերը, իսկ այդ հոգեւորականները չէին դավաճանում իրենց ճշմարտությանը, իրենց Աստծուն:
…Ես վստահ չեմ՝ արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությունը հայկական է, թե՞ իրականում ադրբեջանական: Որովհետեւ Հայաստանի վարչապետն ավելի մեծ խանդավառությամբ է առաջ տանում ադրբեջանական թեզերը, այդ թվում՝ «միջազգայնորեն ճանաչված սահմանների» եւ Հայ առաքելական եկեղեցու մասին, քան Ալիեւը եւ Փաշազադեն:
Հետեւաբար, եթե դա, ըստ էության, օտարի կողմից ղեկավարվող իշխանություն է, ապա միանգամայն «բնական են» հայ հոգեւորականների հանդեպ հալածանքները: Դա մեր պատմության մեջ ո՛չ առաջին, ո՛չ էլ, ցավոք, վերջին դեպքն է:
Կարդացեք նաև
Արտաքին խնդրի հետ կապված է նաեւ ներքինը: Փաշինյանն այնքան է բանտերում պահելու եպիսկոպոսներին, մինչեւ նորից տիրանա իր բաղձալի աթոռին, որի համար պատրաստ է ամեն ինչի: Մոտակա ամիսների ընթացքում կլինեն ե՛ւ նոր քաղաքական ռեպրեսիաներ, ե՛ւ բացառված չէ՝ նոր սպանություններ:
…Մաքսիմիլիանոս կայսրը մեղադրում էր քրիստոնյաներին՝ կայսրական պալատը հրկիզելու (այսինքն՝ ահաբեկչության) մեջ: Երբ կայսրը ցույց տվեց Անթիմոս եպիսկոպոսին մահապատժի գործիքները՝ վախեցնելու համար, հոգեւորականն ի պատասխան ասաց. «Դու չես կարող խաբել նրան, ով ինքն իսկ ցանկանում է մեռնել Քրիստոսի համար, մահապատիժը վախեցնում է միայն տկար հոգիներին, որոնց համար ժամանակավոր կյանքը թանկ է ամեն ինչից»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Իմ դարդուցավը մեր ներկանախկին ընտրողներն են, մեկ էլ տանը մնացած անգյալ ընտրողներն են, ովքեր չեն մասնակցում ընտրություններին, նրանց էլ դիմում եմ:
Այն նյութական եւ ոչ նյութական հարստությունները, որոնք տրված են մարդկանց, ժողովրդներին, մարդկությանը՝ դա մարդկանց, ժողովրդների, մարդկության բացարձակ սեփականությունները չեն, դա Արարչի բացարձակ սեփականություն է, իսկ մեզ՝ մարդկանց, ժողովուրդներին եւ մարդկությանը տրված է այդ հարստությունների նկատմամբ աստվածահաճո վերաբերմունքի հարաբերական իրավունք: Օրինակ, երեխան իր ծնողի բացարձակ սեփականությունը չի եւ եթե ծնողը վատ է վերաբերվում իր սեփական երեխայի հանդեպ, ապա ՝վերծնողական՝ պետական համակարգը զրկում է նման ծնողին ծնողական իրավունքից: Որպեսզի նման իրավիճակի առաջ ոչ մի ծնող չհայտնվի, այդ ՝վերծնողական՝ պետական համակարգը դաստիարակչական կանխարգելիչ աշխատանք է տանում ապագա ծնողների շրջանում, ապահովում նրանց նորմալ պայմաններով, գիտելիքներով ու շնորհքներով եւ օգնում ճանապարհից շեղված ծնողներին վերադառնալ ճիշտ ուղի: Երբ խոսում ենք, որ պետության ընդերքը, հողն ու ջուրն ու օդը եւ այլ նյութական եւ ոչ նյութական հարստությունները պատկանում են ժողովրդին, ապա մենք պետք է համոզված լինենք, որ ժողովուրդն իր հարսության հանդեպ աստվածահաճո է վերաբերվելու: Իսկ ո՞վ է ժողովրդի հետ դաստիարակչական կանխարգելիչ աշխատանք տարել, որը պետության պարտականությունն է: Եթե, ասենք, Ամուլսարի ժողովուրդը փողի դիմաց իր սեփական սարը ծախի կամ պարզապես նրա համար չպայքարի, դա կլինի՞ աստվածահաճո եւ ծախելուց ու չպայքարելուց հետո եթե Ամուլսարի ժողովրդին զրկեն ոչ միայն իր սարից, այլեւ քշեն իր մնացած հողից, դա աստվածահաճո կլինի՞: Այո, կլինի՛: Սկզբից մարդուն, ժողովրդին, մարդկությանը այլասերում են, հիշում եք, սորոսը ձրի փողեր էր բաժանում, եթե աննշան չափով ենթարկվում ենք նման այլասերմանը, Արարիչը մեզ զրկում է սեփականության իրավունքից ուրիշների ձեռքով: Ժողովուրդը պարտավոր է պայքարել իր ընտրյալների պաշտպանության համար, որովհետեւ այդ ընտրյալները չեն այլասերվում եւ իրենց օրինակով դաստիարակում են իրենց ժողովրդին: Ինչքան էլ ասում են, թե մի ծաղկով էլ գարուն կգա, լավ կլիներ մեր պետությունից մեծ պարտեզ (պարադիզ՝ դրախտ) ստեղծեինք եւ այսօրվա պետություն պարտեզում մոլախոտերի փոխարեն կունենանք մեր անմահացած հերոսների, լինի մարտի դաշտում թե քաղաքական դաշտում, ազնվական տեսակը: Ժողովուրդ, չենք այլասերվում, քանի որ մոլախոտերից լավ դաստիարակություն չես սպասի, մեր մեծերը պետք է դաստիարակչական ու կանխարգելիչ աշխատանք տանեն ժողովրդի մեջ եւ ամբողջ ժողովրդով պաշտպանում ենք եւ աստվածահաճո վերաբերվում Արարչի սեփականությունը եւ չկասկածենք, Արարիչը մեզ լավ աչքով կնայի: Փա՛ռք մեր արարչագործ ժողովրդին:
Այսօր երկու հայտարարություն գրավեցին ուշադրությունս: Ես կոչ էի արել ընդդիմությանը (սփյուռքում, Հայաստանում) սովորել իրարա հետ խոսել, միասին գործել ու կազմակերպվել մինչև 2026-ի գարունը:
1. Ալեն Սիմոնյան ‘Իրենք [ընդդիմությունը] գիտեն, որ իրենք պարտվելու են: Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը նախ չկա, երկրորդը՝ մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է: Մենք 2021-ին ավելի շատ ձայն ենք ստանալու քան 2021 թվականին:’ Այսինքն ընդդիմությունը իմանալով գնում է ՀՀ խորտակմանը են: Ինչպես նիկոլը իմանալով որ հանձնում է տարավ 5000 երեխա 44 օրում սպանելուն:
2. Լեւոն Զուրաբյան. ‘Միանգամից հայտարարում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ:’ Լրիվ խլռե՞լ են:
Փաշինյանը խօսում է Հաւատքի մասին, մէջբերումներ է կատարում Սուրբ Աւետարանից, եւայլն., եւ այսպէս է վարվում այսպիսի հոգեւորականի մը հետ…Եթէ իսկական հաւատացեալ լինէր, պիտի սարսափէր իր այս վերաբերմունքի հետեւանքներից:
Տրդատ Գ-ը, խոզ դարձաւ: Սակայն այս արարածը արդէն իսկ՝ խոզ է (Անասնաֆերմայի Առաջնորդ Նապոլեոնը) : Հիմա ինչի՞ է կերպարանափոխուելու:
Մ. Հայդուկ Շամլեան
‘Մոտակա ամիսների ընթացքում կլինեն ե՛ւ նոր քաղաքական ռեպրեսիաներ, ե՛ւ բացառված չէ՝ նոր սպանություններ:’
Այո, օրինակ, որպեսզի հայտարարեն ‘ռազմական վիճակ’:
Մեր ‘մոտակայի’ պատկերը պետք է լցնել նաև հարցերով.
‘Մոտակա ամիսների ընթացքում կլինի՞ նոր քաղաքական դիրքավորում, միասնականություն սփյուռքի երեք կուսակցությունների:’
‘Մոտակա ամիսների ընթացքում կլինի՞ միասնական գործելու կամք ու դիմացկություն հայաստանյան բազմաթիվ (!) կուսակցությունների կողմից:’ Այսօր ‘ոճմիթիզականություն’ ոճով իր ելույթը սկսեց ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Կփոխի՞ ՀԱԿ-ը իր խոսելու ոճը:
Կլինի՞ 2026-ի մարտ-ապրիլին հայտնի վարչապետ-թեկնածուի անունը, որը ցանկալի է ԲՈԼՈՐ ընդդիմադիր ուժերին: Նաև սփյուռքը ընդունելի համարի նրան: Սա է ժամանակացույցը: