Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը Նյու Յորքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Սեպտեմբեր 26,2025 14:48

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը դինամիկ զարգանում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումների շուրջ և դրանց պայմաններում առանձնանշել ՀՀ-ԵՄ փոխգործակցության առաջնահերթ ծրագրերը։

Որպես տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևոր գործոն՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են միջազգային հաղորդակցության ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930