Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով քիչ առաջ ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։ Նրան պատկանող կիսակառույց տան տարածքում իրականացվում է խուզարկություն։
Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին՝ իր ծննդյան օրը, Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին:


















































