Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները հասկացան՝ սա Նիկոլի դեմ է, ոչ թե իրենց»․ Աննա Մկրտչյան

Սեպտեմբեր 26,2025 18:13

«Այս շենքում ՔՊ-ականների կողմից փորձ է արվել, որ այս դահլիճում չլինի նախագիծը, որը քննարկվում է։ Ինքնիրավչություն արել են․ ներկա գտնվելու անձանց թվաքանկը կրճատել են իրենց ցանկությամբ։ Հասկացեք՝ սրանց վախը, որ այս շենքում քննարկվում է հայտարարություն, որտեղ հիշատակվում է Նիկոլին անվստահություն հայտնելու վերաբերյալ կոնկրետ քայլեր»,-Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը՝  Աննա Մկրտչյանն ասաց․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ միանում են։ Դրանից կարելի է հետևություն անել՝ մինչև այս չէին միացել։ Ուրախ եմ, որ միացան։ Միացել, չեն միացել դիսկուրսն իրենց շուրթերով գտավ հանգուցալուծում։ Ուրախ եմ, որ այս անվստահություն հայտնելու նախագծի լսումները բերեցին նրան, որ միասնականություն ու կոնսենսուս առաջին քայլով հաստատվեց։ Ուրախ եմ, որ նաև Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները հասկացան, որ սա Նիկոլի դեմ է, ոչ թե իրենց։ Ուրախ եմ, որ պատրաստ եղան միասնականության մասը կազմել, հասկանալ, որ սա ՀՀԿ-ի կամ «Պատիվ ունեմի» հարցը չէ, այլ ծանր քաղաքական պատասխանատվություն է, որը վերցրել ենք մեր ուսերին, որովհետև ԱԺ գալուց առաջ հայտարարել ենք՝ չենք գալիս պատգամավոր աշխատելու, այլ ուղղակի սրանց հեռացնելու։

Աննա Մկրտչյանն ասաց, որ երբեք էլ հույս չի ունեցել, որ ՔՊ-ականները գիտակցության են գալու։  Ըստ նրա՝ հասարակության հակազդեցությունը նրանց պետք է պոկի իր բնորոշմամբ դավաճանական խմբակից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Առաջարկ-նախագիծ. Ժամանակավոր Անցումային Կառավարություն

    ա) ՀՀ-էն դուրս ոչ–հայաստանցիների մի քանի միլլիոն հայերի թեկնածուն ո՞վ է: Արդյոք սփյուռքի հայկական երեք ավանդական կուսակցությունները պատրաստ են, ի վիճակի են համագումար հավաքել ու անվանել իրենց թեկնածուի անունը: Ինչքան շուտ էնքան լավ: Ես չեմ կարծում, որ հայաստանցիները դեմ լինի եթե խելքը գլխին, հայրեասեր ու առաքինի մեկը լինի: Կարելի է Սահմանադրությունում անել amendment, որը օրինական է դարձնում սփյուռքահայի ՀՀում որպես վարչապետ աշխատելը:

    բ) Եվ սա առավել ևս երկկող ընդունելի սխեմա է, քանի որ Դուք անձամբ մեկին մտքում ունեք հայաստանցիների միջավաիրից: Ուզում եմ ասել, որ նույն համագումարին փորձեք անվանել սփյուռքի կարծիքը հայաստանցի թեկնածուի: Կարծում եմ 2-3 ամսում կարելի է անել բանակցություններ նշված 3 կուսակցությունների ղեկավարությունների միջև և 2026-ի գարնանը ունենալ արդյունքներ ու սկսել աշխատանքը բուն Հայաստանում:

    գ) Ես կիսում եմ Ձեր զայրույթը և անձամբ ինձ համար պարզ է, որ ոչ մի ուժ, որը ուղղակիորեն ողջունել ու աջակցել է նիկոլի գալը (ԼՏՊ-ի Կոնգրեսը, ՀՀ Դաշնակությունը) կամ անուղղակիորեն պատճառ է եղել նրա իշխանության գալուն (Ռ.Ք. և Ս.Ս.) երես չունեն ակընկալելու, որ ՀՀ բախտը իրենց տեսլականին վստահելի է: Սակայն մեր վիճակը չի ներում անտեսելու այս ուժերի ցանկությունը օգնելու ազատվելու իրենց բերած չարիքից: Ես այսպես եմ տեսնում նրանց քայլերը: Սա նաև իմ ուղերձն է Ս. Զեյթունյանին եռնախագահների ակնարկի շուրջ: Հարկավոր է, որ հստակ հայտարարեն որ թեկնածու չեն ներկայացնելու: Օրինակ, եթե Լևոն Արոնյանը համաձայներ գալ ու վարչապետել մինչև amendmentը Հայաստանի նոր ԱԺ-ով անցներ ու սփյուռքահայը իրավասու լիներ դառնալ վարչապետ… Կարո՞ղ եք սփյուռքում գլուխ բերել այս ուղին, հարգելի Հ.Շ.:

    գ) Սակայն նորից ուզում եմ ուշադիր լինենք Ս. Զեյթունյանի ‘դրսի’ մասին զգուշացումին` ‘դուրսը’ ունի նախագիծ ու մեզ թուլացած ու պառակտված միջավայրը նրա ուզածն է: Պետք է քանդել բաժանող ‘կարմիր գծերը’, եռանախագահները պիտի իրենք իրենց ստիպեն նստել միասին ու քաղաքակիրթ ձևով լինի հարցազրույց; Որում պիտի հաստատեն, որ Ժամանակավոր Իշխանության վարչապետը լինելու է ասենք Լևոն Արոնյանը, Հասմիկ Պապյանը, Հենրիխ Մխիթարյանը… Ափսոս Սոս Սարգսյանը չկա: Այս հարցազրույցը պիտի կարողանան հեռարձակել հայաստանցի հայերը: Հարգելի Արամ Աբրահամյան հնարավո՞ր է կազմակերպել գարնանը նման հարցազրույց, որը կավարտվի 1). ոչկուսակցական, միասնական թեկանծուի անվանմաբմ; 2) ‘Ժամանակավոր Կառավարություն’ նախագծով, որը կհաստատի Սահմանադրությանը սփյուռքին վերաբերող amendmentը; 3) Կուրվագծի անելիքները հունիսի 7-ին ընդառաջ:

    Որ հայաստանցիները ու սփյուռը տեսնեն միացում ու նիկոլ-հրեշից ազատվելու հույսը լույսով լցվի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930