Լրահոս
Օրվա լրահոսը

Իրադարձությունները կարող են շրջադարձային լինել․ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին

Սեպտեմբեր 26,2025 19:34

«Այս լսումների արդյունքում արդեն երկու իրական արդյունք ունենք՝ «Հայաստան» դաշինքը միացավ իմպիչմենտի նախաձեռնությանը եւ երկու անկախ պատգամավորները եկել էին դահլիճ, ուզում էին հասկանալ՝ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի իրենք միանան»,- խորհրդարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հիշեցնենք, այսօր «Պատիվ ունեմ» խմբակցությունը լսումներ էր կազմակերպել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով, որտեղ ներկայացվեց «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» նախագիծը։

Նրա կարծիքով, իմպիչմենտի գործընթացում այս պահին դահլիճային աշխատանքների ժամանակն ավարտված է, պետք է աշխատանքը շարունակվի փողոցում։ Քաղաքագետը չի բացառում, որ իրադարձությունները կարող են շրջադարձային լինել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930