Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածվում են ՀՀ պաշտպանության նախարարին վերագրվող տեղեկություններ, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև աբսուրդի ժանրից են․ ՀՀ ՊՆ

Սեպտեմբեր 26,2025 20:25

Անհայտ ծագման և նոր ստեղծված կայքերում, այդ թվում նաև ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում, տարածվում են ՀՀ պաշտպանության նախարարին վերագրվող տեղեկություններ, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև աբսուրդի ժանրից են։ Դրանք «ապատեղեկատվություն» որակելը նույնիսկ մեծ ցանկության պարագայում անհնար է:

Նշված նյութի սկզբնաղբյուրի և բոլոր այլ տվյալները փոխանցվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետագա ընթացքավորման նպատակով։

Պաշտպանության նախարարությունն իր հերթին համապատասխան գործընթացներ կձեռնարկի (ներառյալ հավատարմագրման դադարեցումը) ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք, հավատարմագրված լինելով պաշտպանության նախարարությունում, տարածում են այդ կեղծ, ակնհայտ զրպարտչական բնույթի տեղեկությունը՝ հղում անելով անհայտ ծագման կայքին և ադրբեջանական լրատվամիջոցներին։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930