Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնայիք, կռվեիք արտահայտություն անողներին լուրջ անձնավորություն համարել չեմ կարող»․ Սամվել Շահրամանյան

Սեպտեմբեր 27,2025 10:55

«2020-ից հետո ունեցել ենք իրավիճակ, երբ Ադրբեջանին փոխանցվել են շրջաններ Արցախի շուրջ, փոխանցվել են ռազմական մեծ նշանակություն ունեցող դիրքեր, Ստեփանակերտի վերևում՝ Շուշիում, տեղակայված էին ադրբեջանական զորքերը։ Այս իրավիճակում ասել՝ մնայիք, պայքարեիք, ես լուրջ չեմ համարում»,- Եռաբլուրում՝ 44-օրյա պատերազմի 5-ամյա տարելիցի օրը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Հարցին՝ իսկ 5 միլիարդի զե՞նքը, նա այսպես պատասխանեց․ «Զենքի վերաբերյալ այս պահին նպատակահարմար չեմ համարում խոսել։ Հարուցված է քրեական գործ, որի շրջանակում հրավիրվել եմ որպես վկա հարցաքննվելու»։

Լրագրողների հարցին՝ հնարավորություն կա՞ր այնպիսի քայլեր ձեռնարկելու, որ այսպիսի արդյունք չունենայինք, Սամվել Շահրամանյանն այսպես պատասխանեց․ «Այդ ընթացքում ուժային կառույցի ղեկավար չեմ եղել։ Այսպիսի վերջնական տարբերակում չէինք կանխատեսում։ Իմ կարծիքով՝ մենք ձգտել ենք անել ամեն ինչ, որ այսպիսի արդյունք չունենանք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930