Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության կատարողը խոստովանական ցուցմունք է տվել

Սեպտեմբեր 28,2025 01:29

ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեսյբուքյան գրառումը

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է

ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:

Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930