-Դռները չեն բացվելու, հելեք ստեղից,- այսպես են արձագանքում պաշտպանության նախարարության աշխատակիցները շենքի դարպասների դիմաց հավաքված անհետ կորածների հարազատներին, որոնք պնդում էին բացել դռները: Վիճաբանությունը թեժացավ, ոստիկանները միջամտեցին, սկսվեց հրմշտոց:
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են Զինված ուժերի գլխավոր շտաբի (ԳՇ) պետ էդվարդ Ասրյանի եւ իրենց նախընտրած բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպում:
Կարդացեք նաև
-Ով որ մի ծնողի կպավ, թուրք է,- ոստիկաններին դիմեց անհետ կորածի հարազատը: Դեպքի վայրում իրավիճակը շատ լարված է, ոստիկանների թիվը գնալով մեծանում է:
-Տարան՝ մեր երեխեքի գլուխը կերան ու պատասխան չե՞ն ուզում տան,- վրդովվեց մեկ այլ ծնող:
Հետո իրավիճակը հանդարտվեց, ծնողները փորձեցին բանակցել ՊՆ աշխատակիցների հետ:
-Թող մեկնումեկը իջնի ու մեզ պատասխան տա՝ ինչի է այսօր էս վիճակը այստեղ,- շարունակեց մեկ այլ ծնող:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ