«Մեր թղթերում և պայմանավորվածություններում չկա, որ մենք ջրերը կտրում ենք, հացը կտրում ենք, օդը փակում ենք, լույսը անջատում ենք և դրա փոխարեն ստեղծում ենք TRIPP ուղի»,-դիտարկմանը՝ մտահոգություններ կան Մեղրիում այն իմաստով, որ այն տարածքով, որտեղով Թրամփի ուղին է անցնելու, այդտեղով բավականին մեծ ջրատարեր են անցնում և հարցին՝ գերակա շահի տրամաբանությամբ օտարման գործընթաց սկսվելո՞ւ է, թե՝ ոչ, Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հարցրեց՝ ինչի՞ց է կանխավարկածը, որ եթե լինելու է երկաթուղի, ջուր չի լինելու․ «Սովորաբար հակառակն է լինում․ որտեղ երկաթուղի է լինում, ջուրը պարտադիր պայման է, որտեղ երկաթուղի կա, էնտեղ հաց կա, այնտեղ բարեկեցություն կա։ Եթե երկաթուղի կա, ուրեմն հաց չկա, ջուր չկա, մարդ չկա, անվտանգություն չկա, ինքնիշխանություն չկա՞։ Սա գետտոյի տրամաբանություն է․ պիտի մենք փակված ապրենք, որ մեր ինքնությունն ու անվտանգությունը պահենք։ Ժամանակակից աշխարհում պետք է շատ շփվել հասկանալու աշխարհը և հասկանալի լինելու աշխարհին»։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ չկա տենց տրամաբանություն, որ խաղաղություն կլինի, բայց ջուր չի լինի, ժողովուրդ ընտրեք՝ ջուր եք ուզում, թե խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ի անկախությունից ի վեր ոչ մի օր խաղաղություն չի տեսել․ «Երրորդ հանրապետությունն ընդհանրապես խաղաղություն չի տեսել։ Մեզ անծանոթ երևույթ է խաղաղությունը»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ