«Մարտի 1-ի գործի հետ կապված գիտեք՝ անձամբ ինչքան շահագրգռված եմ, բայց իմ շահագրգռվածությունը տասնապատիկ կաշկանդվածություն է նաև ինձ համար։ Չլինի, թե ես վարչապետ եմ և կարգավիճակի բերումով ինչ-որ ազդեցություններ եմ գործում»,-փաստմանը՝ ՄԻԵԴ-ը մարտի 1-ի հետ կապված որոշում է կայացրել և հարց է առաջանում՝ պետությունը, իշխանությունը որևէ բան պատրաստվո՞ւմ է անել այս ուղղությամբ, թե՝ ոչ, քանի որ հենց իշխանության անգործության պատճառով չունեցանք բացահայտում, Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ այս որոշումը պետք է բերի կոնկրետ հետևանքների՝ քննչական, դատական և դատախազական օղակների հետ կապված․ «Ինչի՞ մենակ մարտի 1, հոկտեմբերի 27 էլ կա, բայց իմ շահագրգռվածությունը՝ որպես քաղաքացի, ինձ համար կաշկանդող գործոն է։ Ո՞րն է մեր նպատակը, իսկ մեր նպատակը ժողովրդավարությունն է, օրենքի գերակայությունը»։
Լրագրողների փաստմանը՝ ձեր իշխանության օրոք հենց մարտի 1-ի գործով ունենք իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Բա մենք անկախ դատական համակարգ ունենալու համա՞ր չենք պայքարել։ Բերեք դատավճիռները գրեմ, տամ, է՞դ ենք ուզում։ Չնայած՝ ես արդարացման հետ համաձայն չեմ, բայց մենք պետության ինստիտուտների կայացում ուզո՞ւմ ենք, թե՝ չենք ուզում։ Նույն ՄԻԵԴ որոշումները լուրջ ազդակ պիտի դառնան, որ մեր դատաիրավական համակարգը լուրջ խնդիրներ ունի։ Ես դատարաններ եմ փորձել շրջափակել, դատական համակարգով եմ փորձել հեղափոխություն անել։ Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դա չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ