Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Պետրոսյան. «Ուրախությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տաշիր Գրուպ»-ին, որ այսպիսի շքեղ կրկես է կառուցել մեր հանդիսատեսի համար»

Սեպտեմբեր 30,2025 00:09

«Tashir Arena»-ի բացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ը կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանից հետաքրքրվեց, թե «Tashir Arena»-ն ինչո՞վ է տարբերվում Երեւանի հին կրկեսից, որտեղ ինքը երկար տարիներ աշխատել է:

«Ուզում եմ մի փոքր գնալ հիշողությունների աշխարհ: Երբ 1970 թվականին ավարտեցի Մոսկվայի կրկեսային ուսումնարանը, ինձ մեծն Լեոնիդ Ենգիբարյանը հենց Մոսկվայում ասաց, որ մենք աշխատելու ենք Երեւանի կրկեսում, եւ որ ինձ վերցնում է հայկական կրկեսի կոլեկտիվ: Մենք աշխատեցինք այստեղ, այս տարածքում, բայց հին կրկեսում: Կոլեկտիվում աշխատում էին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են ժողովրդական արտիստներ Իսահակյանը, Ենգիբարյանը, Մինասյանները, Գալստյանները: Պայմանները այն չէին: Ես հիմա բարի նախանձով տեսնում եմ, թե ինչպիսի պայմաններում են աշխատելու մեր երիտասարդ դերասանները:

Ձմռանը ցուրտ էր՝ մարդիկ «տելեգրեյկաներով» նստած նայում էին ներկայացումները: Նոր տարվա նախօրեին մեկ ամիս առաջ հերթ էին կանգնում, կրակ էին վառում, որ տաքանան եւ Ամանորի տոմսեր գնեն:

Ես երկար տարիներ աշխատել եմ ե՛ւ տնօրեն, ե՛ւ գլխավոր տնօրեն, ե՛ւ գեղարվեստական ղեկավար: Եվ հիմա ուրախությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տաշիր Գրուպ»-ին, որ այսպիսի շքեղ կրկես է կառուցել մեր հանդիսատեսի համար»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930