Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենի քաղաքում ավտոմեքենա է այրվում։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է ու արդեն իրավապահներին նշված փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչ 67-ամյա Ռոբերտ Թ.-ն հայտնել է, որ իր տան բակում կայանված, իր կողմից շահագործվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա բենզին են լցրել և այրել՝ իրեն պատճառելով նյութական վնաս։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ռոբերտ Թ.-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վարդենիսի մասնաճյուղում, իսկ հրկիզված «ՈւԱԶ»-ը հաշվառված է նշված ընկերության հաշվեկշռում։ Կասկածյալին էլ նրա նախկին փեսան է։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: