Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունվել է ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցը

Սեպտեմբեր 30,2025 12:50

Սեպտեմբերի 26-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում, ընդունվել է Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ազգային զեկույցը:

Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ազգային զեկույցի ընդունման ընթացքում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում կարևորել է ՀՊԴ գործիքակազմը և դրա շրջանակներում Հայաստանին հասցեագրված հանձնարարականները, որոնք նպատակաուղղված են մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանն ընդունել է ՄԱԿ անդամ պետությունների կողմից 2025թ. մայիսի 1-ին՝ ՀՊԴ աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանին կայացած ազգային զեկույցի քննարկման շրջանակներում Հայաստանին հասցեագրված հանձնարարականների գերակշիռ մեծամասնությունը: Վերահաստատել է ՀՀ հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման առնչությամբ՝ Հայաստանում ընթացող բարեփոխումներին համահունչ։

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ՀՊԴ հանձնարարականների ու իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին, այդ թվում՝ տնտեսական,սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների բնագավառներին:

Հայաստանի ՀՊԴ 4-րդ շրջանի զեկույցի ընդունման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի անդամ պետությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ կարևորելով Հայաստանի շարունակական հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը և վերահաստատելով իրենց աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930