Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական պատգամավորը չմեկնաբանեց՝ ինչո՞ւ ՄԱԿ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը չասաց «հայ գերիներ կամ ռազմագերիներ»

Սեպտեմբեր 30,2025 12:31

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց բացատրել, թե ինչո՞ւ ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում Նիկոլ Փաշինյանը չասաց «Բաքվում պահվող հայ գերիներ կամ ռազմագերիներ»։

«Երկարամյա կոնֆլիկտի պատճառով անազատության մեջ հայտնված անձինք»․ ՄԱԿ ամբիոնից այսպես արտահայտվեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։

Ամեն դեպքում, ՔՊ-ական պատգամավորը հավաստիացրեց՝ առավելագույնն անում են՝ թե կառավարությունը, թե խորհրդարանը, որ ապահովվի Բաքվում գտնվող ռազմագերիների վերադարձը։

Լրագրողի ճշտող հարցին՝ չասել գերի, ռազմագերի՝ արդյոք հետքա՞յլ չէ, Ռուստամ Բաքոյանը պատասխանեց, որ զիջման կամ տրամաբանության փոփոխության չի տեսնում, քանի որ բոլոր դեպքերում խոսքն այն մասին է, որ Բաքվում մեր գերիները պետք է վերադառնան։

Լրագրողները հիշեցրին՝ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու կատարած այցից հետո էլ տեղեկություններ չեղան՝ քննարկվե՞լ են գերիների վերադարձին վերաբերող հարցեր։

«Կան աշխատանքներ, որոնց հանրայնացումը կարող է գործընթացին խանգարել»,-պատասխանեց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ վերադարձը հայկական կողմը չի որոշում, մեզնից ամենը կախված չէ եւ կրկնեց՝ «դա ապահովելու համար ահռելի ծավալի աշխատանք է կատարվում, որը չի երեւում»։

Հարցին՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո, Ադրբեջանի նախագահի խոսույթում փոփոխություն տեսնո՞ւմ է հակահայ քաղաքականության առումով, ՔՊ-ական պատգամավորը հարցով պատասխանեց՝ դուք տեսնում ե՞ք եւ հավելեց․ «Ի՞նչ հայտարարություններ կանեն՝ մենք գնում ենք խաղաղության, դա հեշտ ճանապարհ չէ, բայց օգոստոսի 8-ին հստակ կետեր են արձանագրվել, որոնց տակ ստորագրել են ՀՀ վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ ԱՄՆ նախագահը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ի դեպ, Ռուստամ Բաքոյանը հայտարարեց, որ ընդդիմադիր այն գործիչները, ովքեր ասում են, թե «Պատիվ ունեմի» նախաձեռնած՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթացին նաեւ ՔՊ-ական պատգամավորներ են համաձայն միանալ, ստում են։

Նա վստահեցնում է՝ ՔՊ-ից իմպիչմենտին ոչ ոք չի միանալու։ Ասաց, որ նման լիազորություն ունի խմբակցության անունից այդպիսի կարծիք հայտնելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930