Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ստանձնել եմ Վոլոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը։
Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը ներկայացվող վարկածը մեղմ ասած անհիմն է։
Խորին և անկեղծ ցավակցություններ եմ հայտնում տուժողների ընտանիքների անդամներին։ Շուտափույթ առողջություն եմ մաղթում վնասվածքներ ստացած անձին: