Լրահոս
Օրվա լրահոսը

Սաբինե Ֆենդրիխ. Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերը Հայաստանում կրելու են շարունակական բնույթ

Սեպտեմբեր 30,2025 15:16

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին խոսել է հիմնադրամի՝ Հայաստանում իրականացրած գործունեության արդյունավետության մասին՝ հավելելով, որ իրենց
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրեն, գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը:

Արդյունավետ գնահատելով հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սաբինե Ֆենդրիխին մեր երկրում իրականացված տարբեր ծրագրերի համար, որոնք զգալիորեն նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին խոսել է հիմնադրամի՝ Հայաստանում իրականացրած գործունեության արդյունավետության մասին՝ հավելելով, որ իրենց ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Վերոնշյալ թեմաներից զատ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930