ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր փոփոխեց Բևեռի աջակից Տիգրան Դերմոյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական վերդիկտը։ Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին Դերմոյանի նկատմամբ նշանակվել էր 375 հազար դրամի տուգանք։
Վերաքննիչ դատարանը որոշեց մեղմացնել «պատիժը» և սահմանել 300 հազար դրամի տուգանք։
Տիգրան Դերմոյանը մեղադրվում էր 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Նիկոլ Փաշինյանի հասցեին «դավաճան», «հողատու» վանկարկումներ հնչեցնելու համար՝ նրա կնոջ Աննա Հակոբյանի ներկայությամբ։ Սակայն այս մեղադրանքները դատարաններում այդպես էլ չապացուցվեցին։