Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն Ադրբեջանի իշխանությանը չէր արձագանքի, եթե բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ ի հայտ եկած չլինեին»․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 30,2025 17:40

«Մինչ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում մարդկանց համոզում է, որ արդեն իսկ խաղաղությունը հաստատված փաստ է, երկրից դուրս, օգտագործելով տարբեր ամբիոններ, բողոքում է, որ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը: Ավելին՝ Փաշինյանին վշտացնում է այն հանգամանքը, որ Ալիեւը, խոսելով ՀՀ-Ադրբեջան բանակցություններից, Հայաստանը ներկայացնում է որպես կապիտուլյացիայի ենթարկված երկրի, իսկ իրեն էլ՝ անուղղակի կերպով որպես կապիտուլյանտի: Ճիշտ է՝ Փաշինյանը վերջում չի մոռանում ընդգծել, որ Ադրբեջանի պահվածքն իրեն ոչ մի միլիմետր չի շեղի ձեռքբերված խաղաղության նշանավորման եւ հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից, սակայն ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա հավելեց․ «Համոզված եմ, որ իշխանությունը այս թեման չէր բարձրաձայնի, Ադրբեջանի իշխանությանը չէր արձագանքի, եթե բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ ի հայտ եկած չլինեին: Ինչո՞ւ, որովհետև գործող իշխանության շահերից չի բխում հակասելու սեփական խոսույթին եւ հրապարակավ խոստովանելու, որ Ադրբեջանն առկա պայմանավորվածություններից դուրս է գործում, հանրության իջեցված խաղաղության ուղերձների հիմքում ոչ թե փաստերն են, այլ անորոշ խոստումները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Աբրահամյանի՝ սրան զուգահեռ Ադրբեջանը հայտարարում է ռազմական բյուջեի շուրջ 4 տոկոսով ավելացման մասին, օկուպացված Քարվաճառում Ալիեւը խոսում է ուժի միջոցով ադրբեջանական շահերի առաջ մղման ու բանակի արդիականացման մասին։ Բայց հայաստանյան իշխանությունն այս պայմաններում կրճատում է ռազմական բյուջեն, շրջանառում պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման նախագիծ, իսկ բանակը՝ որպես 5-րդ անիվ, ուղարկում խորդանոց:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930