Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին մտքեր են փոխանակել ԵՄ շրջանակներում ընթացիկ գործընթացների, ինչպես նաև ՀՀ եվրոպական ինտեգրացիային առնչվող հարցերի շուրջ

Սեպտեմբեր 30,2025 20:35

Սեպտեմբերի 30-ին Վարշավայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև գործընկերության խորացման հնարավոր ուղղություններն ու առկա մեխանիզմները։

Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին մտքեր են փոխանակել ԵՄ շրջանակներում ընթացիկ գործընթացների, ինչպես նաև ՀՀ եվրոպական ինտեգրացիային առնչվող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքին, ՀՀ-ԵՄ՝ տարբեր ուղղություններով խորացող գործընկերության հարցերի։

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին, ժողովրդավարական գործընթացներին՝ ընդգծելով առկա մարտահրավերների հաղթահարման հարցում փոխգործակցության կարևորությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ շեշտելով հատկապես հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930