Կալանքի տակ գտնվող ՀՔԾ նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանը սոցցանցերին հասանելիություն ունի, ֆեյսբուքում «խախա»-ներ է շռայլում։ «Փաստինֆո»-ն նկատել է, որ սեպտեմբերի 26-ին օգտատերերից մեկի կողմից ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառմանը Հրաչյա Մուշեղյանն արձագանքել է՝ գտնվելով «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով՝ լուսանկարում փակել ենք օգտատիրոջը անհատականացնող տվյալները։
Մենք տեղեկացանք, որ Մուշեղյանի խափանման միջոց կալանքն առ այս պահը չի փոխվել, նա շարունակում է մնալ կալանավորված։