Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթած նախագահներ, եթե ձեզ ոչ մի ազգային ողբերգություն ու ձեռքբերում չի միավորել, ձեզ ո՞ր շահն է այսօր միավորում…». Լիլիթ Ստեփանյան

Սեպտեմբեր 30,2025 23:59

«Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ ՀՀ վարչապետը ատում է հաղթող նախագահներին, քանի որ ինքը պարտվել է։

Հաղթող նախագահներ, ինչու՞ վերջնական ու աներկբա չամրագրեցիք քաղաքական ու դիվանագիտական հարթակում այն, ինչ հայ զինվորն ու սպան, կամավորն ու  սփյուռքահայը մեխեցին մարտի դաշտում։ Ինչու՞ ձեր  անպատասխանատու հայրենասիրության պատճառով, վախով ու որոշում ընդունելու անկարողության պատճառով 88-ի պայքարի ծանր բեռը թողեցիք 90-ականների, 2000-ականների սերնդի ուսերին։ Ինչու՞։ Ինչու՞ ոչ մի պետական տոնի մենք չտեսանք ձեզ կողք կողքի։

Այս առնչությամբ կարևոր է նշել, որ

1) Տեր-Պետրոսյանը 94-ին չի ամրագրել հայկական կողմի հաղթանակը, այլ հիմք է դրել ոչ խաղաղություն-ոչ պատերազմ վիճակի, որը ոչ այլ ինչ էր, քան 30 տարի ձգվող սողացող պատերազմ։

2) Եթե 94-ին մենք աներկբա ու միանշանակ հաղթել էինք, ապա ինչու մեր քաղաքական ղեկավարությունը չարեց այն, ինչ այսօր անում է Ադրբեջանի ղեկավարը։ Գուցե հարցեր կա՞ն, որոնց մասին բանակցային թղթերն ու բանակցողները պիտի խոսեն։

3) Լինելով հաղթող նախագահ ու վերընտրվելով 2-րդ անգամ նաև ԼՂ հիմնախնդրով պայմանավորված` ինչու՞ հրաժարական տվեց և լքեց պաշտոնը։ Նշել էր, թե քաղաքացիական պատերազմ չէր ուզում հրահրվեր։ Իսկ այն , ինչ եղավ ՀՀ հետ հետո շատ ավելի սարսափելի էր, քան քաղաքացիական պատերազմը։

4) «ԴԵ ՏՂԱ ԵՔ, ՊԱՀԵՔ» , ո՞ւմ խոսքերն են. Սա ավելի պատկերավոր է, քան ժամեր ու տարիներ ձգվող խոսակցությունները։

5) Հաղթող երկրից ինչու՞ էին արտագաղթում հարյուր հազարներով։ Ինձ թվում է` պետք է ներգաղթ լիներ հաղթող երկիր։

Հաղթած նախագահներ, եթե ձեզ ոչ մի ազգային ողբերգություն ու ձեռքբերում չի միավորել, ձեզ ո՞ր շահն է այսօր միավորում, Գարեգին Բ-ն էլ ձեզ նվեր։

Միթե դեռ այսքան տարիներ անց դուք իրոք չեք ընդունում ձեր բացթողումները, որոնք որպես ծանր հետևանք ունեցանք ոչ միայն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավորության չեղարկման, այլ նաև ՀՀ, որպես նորանկախ պետության զարգացման ու միջազգային վարկանիշի բարձրացման  պարագայում։

Խոսել չգիտեք, չխոսե՞լ էլ չգիտեք։

Ես հարգանք ունեմ ՀՀ առաջին նախագահի հանդեպ, որպես ինստիտուտ ու մտավորական։ Կուզեի ինքն էլ իրեն նույն կերպ վերաբերվեր»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930