Լրահոս
Օրվա լրահոսը

«Նժարը» 2026-ի ընտրություններին կմասնակցի կուսակցությունների դաշինքով

Հոկտեմբեր 01,2025 12:34

2026 –ի խորհրդարանական ընտրություններին Նինա Կարապետյանցի՝ վարչապետի թեկնածությամբ մասնակցելու հայտ ներկայացրած «Նժար» շարժումը լինելու է կուսակցությունների դաշինք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց շարժման համահիմնադիրներից, գյուտարար Արտաշես Իկոնոմովը:

Արտաշես Իկոնոմովի խոսքով՝ դեռեւս շարժում են, բայց ձեւակերպվելու են որպես դաշինք. «Կուսակցությունների դաշինք է լինելու: Այդ դաշինքը՝ որպես կոալիցիա, կոալիցիոն կառավարություն է ունենալու: Այդ ժամանակ էլ կորոշվի կառավարության կազմը»:

Արտաշես Իկոնոմով

Նինա Կարապետյանցն էլ նկատեց, որ լավ հասկանում է՝ ինչ պատասխանատվություն է ստանձնել, որ ոչ թե անձնական հավակնությունների, այլ ազգային համախմբման հարց է:

-Հայաստանը կանգնած է վճռական ընտրության առաջ: Երկիրն այլեւս չի կարող շարունակել ներկայիս ճգնաժամային ուղով ընթացքը,- ասաց Կարապետյանցը:

Նրա խոսքով, ժողովուրդը պետք է ստանա Սահմանադրությամբ ամրագրված իր իշխանությունը, վերականգնի սեփական պետության նկատմամբ վստահությունը:

Նա ներկայացրեց նաեւ շարժման հռչակագիրը. «Կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական, հասարակական ուժերին, ազնիվ քաղաքացիներին համախմբվել երեք կետերի շուրջ.

ա. պետական խորհուրդ: Առաջարկում ենք նախագահի ինստիտուտը փոխարինել կոլեգիալ, անկուսակցական բարձրագույն իշխանությամբ, որը կվերացնի սուպերվարչապետական լիազորությունները, դա կկանխի իշխանության մենաշնորհը, կերաշխավորի երկարաժամկետ լեգիտիմություն:

բ. Թվային պետություն, պետական կառավարման բոլոր գործառույթները պետք է դառնան մատչելի ու թափանցիկ,

գ. համապարփակ անվտանգային համակարգ: ՀՀ-ն պետք է ապահովի իր պաշտպանությունը ոչ թե արտաքին երաշխիքների , այլ սեփական ուժերի կազմակերպվածության վրա հիմնվելով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031