Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանության «սերը Ալիեւի հետ երազ էր»․ Արթուր Խաչատրյանը՝ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

Հոկտեմբեր 01,2025 13:51

ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի դժգոհությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի, ցույց են տալիս, որ ՀՀ իշխանության «սերը Ալիեւի հետ երազ էր»։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը տարակուսեց՝ եթե այդ փաստաթղթի յուրաքանչյուր կետի հետ կապված թե Փաշինյանը, թե Ալիեւը սեփական պատկերացումներն ունեին, իսկ ԱՄՆ նախագահն էլ` իր, ապա ինչո՞ւ «վազեցին ու ստորագրեցին» այն։

Հակադարձելով իշխանական քարոզչությանը, Արթուր Խաչատրյանն ասում է․ «Նախ՝ խաղաղություն չի, քանի դեռ ադրբեջանցիները Հայաստանի տարածքի մի մասը բռնազավթել են։ Երկրորդ էլ՝ ի՞նչ խաղաղություն, եթե դիմացի կողմը Հայաստանին անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում, սպառնալիքներ է ուղղում, հայ հասարակությանը վիրավորում է»։

Մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե արցախցիների վերադարձը կվտանգի հայ-ադրբեջանական հաշտեցմանն, ուստի ինքն իրատեսական չի համարում վերադարձը, Արթուր Խաչատրյանն ասաց՝ նախ Փաշինյանը չի որոշում եւ տնօրինում արցախցիների ճակատագիրը, արցախցիներն իրենց իրավունքները չեն արտապատվիրակել Փաշինյանին։

Հիշեցնում է ՄԻԵԴ նախադեպային որոշումները՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Շահումյանցիներն ընդդեմ Ադրբեջանի», որոնցով մարդկանց գույքային իրավունքները պաշտպանվում են եւ հարցնում, եթե արցախցիները համանման հայցերով դիմեն եւ ՄԻԵԴ-ը համանման որոշումներ կայացնի, Փաշինյանն ի՞նչ է անելու, սպառնալու կամ արգելելո՞ւ է, որ մարդիկ իրենց հարցերը միջազգային ատյաններում չբարձրացնեն։ Ապա նկատում, որքան Փաշինյանը ադրբեջանցիների մոտ զիջումների է գնում, ադրբեջանցիների ախորժակն ավելի է բացվում՝ հետագա պահանջների տեսքով։ Նաեւ Փաշինյանին է հարցնում՝ իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը, որ Ադրբեջանից մազապուրծ մեր հայրենակիցները Հայաստանում բարեկեցիկ ապրեն։ Իր գնահատմամբ՝ Փաշինյանի քաղաքականությունը մեկն է՝ թույլ չտալ, որպեսզի նրանք Հայաստանում կոմպակտ ապրեն։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031