ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամը Տարեցների միջազգային օրվա առթիվ ներկայացնում է համառոտ տեղեկանք աշխարհում և Հայաստանում ծերացման վերաբերյալ
Աշխարհում
- Աշխարհի բոլոր տարածաշրջաններում բնակչությունը ծերանում է, քանի որ մարդիկ ավելի երկար են ապրում և ունենում են ավելի քիչ երեխաներ, ինչը հանգեցնում է ժողովրդագրական խորը փոփոխությունների:
- 2024-ից 2025 թվականներին 65 կամ ավելի բարձր տարիքի մարդկանց թիվն ավելացել է 23 միլիոնով:
- ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, 2025-ից 2050 թվականներին համաշխարհային բնակչությանը կավելանա ևս 721 միլիոն տարեց:
- 2025-ից 2050 թվականներին միջին եկամուտ ունեցող երկրներում կլինի տարեցների թվի ամենամեծ աճը՝ մոտ 606 միլիոն մարդ:
- Ցածր եկամուտ ունեցող երկրներում կդիտվի տարեց մարդկանց ամենամեծ հարաբերական աճը՝ մոտ 162 տոկոսով:
- 1974-ից 2024 թվականներին 65+ տարեկան մարդկանց համաշխարհային մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է՝5 տոկոսից հասնելով 10.2 տոկոսի:
- ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2024-ից 2074 թվականներին այս համամասնությունը կրկին կկրկնապատկվի՝ հասնելով7 տոկոսի: Նույն ժամանակահատվածում 80 և բարձր տարիքի մարդկանց թիվը, ըստ կանխատեսումների, ավելի քան կքառապատկվի:
- 2020 թվականին 50 և բարձր տարիքի մարդիկ կազմել են համաշխարհային բնակչության 24%-ը և ապահովել են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 34%-ը: Նրանց ներդրումը մինչև 2050 թվականը, ըստ կանխատեսումների, կաճի՝ հասնելով համաշխարհային ՀՆԱ-ի 39%-ի:
- 50 և բարձր տարիքի մարդիկ 2020 թվականին արել են համաշխարհային սպառողական ծախսերի կեսը ($35 տրիլիոն), իսկ մինչև 2050 թվականը այդ թիվը կհասնի գրեթե 60%-ի ($96 տրիլիոն):
Հայաստանում
Ծերացումը Հայաստանում
Կարդացեք նաև
- Կյանքի սպասվող միջին տևողությունը կազմում է7 տարի, տղամարդկանց համար՝ 74.1, կանանց համար՝ 81 (ՀՎԿ, 2023)։
- Տարեցների կախյալության գործակիցը՝ 15-64 տարեկանների հարաբերակցությունը 65+ տարիքի բնակչությանը, 2050 թվականին կլինի մոտ 3։1 (1990-ին՝ 11։1, 2024–ին՝ 5։1)։
- Ծերացման արդյունքում, հիմնավոր փոփոխության կենթարկվի բնակչության սեռատարիքային կառուցվածքը՝ այսպես կոչված բնակչության բուրգը։
Ծանոթացեք նաև Գեղարքունիքի մարզի Տրետուք բնակավայրում ապրող Կարապետ և Վարդի Ղարիբյանների մասին պատմությանը:
ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը ի հավելումն ներկայացնում է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի Բնակչություն և զարգացում ծրագրի ղեկավար Տաթևիկ Բադալյանի հարցազրույցը բնակչության ծերացման, ավագ սերնդի խնդիրների և նրանց համար արժանապատիվ և ակտիվ կյանքի միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին:
ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ