Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյանը կրկին ստանձնել է «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Հոկտեմբեր 01,2025 15:34

«Ուրարտու» բասկետբոլային ակումբը հայտնում է, որ ակումբի նախագահի պաշտոնը նորից ստանձնել է Կարեն Գիլոյանը: Նոր ղեկավարությամբ ակումբը պատրաստվում է նոր շնչով և մոտեցումներով ներկայանալ նոյեմբերին մեկնարկելիք Հայաստանի Ա Լիգայի առաջնությանը։

«Մեր նպատակն է վերադարձնել «Ուրարտուի» երբեմնի բարձր դիրքն ու հեղինակությունը, ձևավորել մրցունակ թիմ՝ երկրպագուների համար ապահովելով դիտարժան բասկետբոլ: Վստահ եմ՝ միասին կարող ենք հասնել նոր հաջողությունների», – նշել է Կարեն Գիլոյանը։

«Ուրարտու»-ն իր առջև դնում է ինչպես մարզական բարձր արդյունքների հասնելու, այնպես էլ հայկական բասկետբոլի զարգացմանն ու միջազգային հարթակներում Հայաստանի ներկայացվածությանը նպաստելու հստակ խնդիր:

Թիմի կազմն ու մարզչական շտաբը կհրապարակվեն առաջիկա օրերին։

Ակումբը ներկայացնում է նաև նոր տարբերանշանը:

«Ուրարտու» բասկետբոլային ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031