«Մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Ո՞ւմ հետ ենք մենք գործընկերություն անելու։ Մենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր նման տեխնոլոգիա ունեն կամ կարող են ունենալ, բոլորին հարցրել ենք՝ դուք կնեղսրտե՞ք, եթե մենք այս թեման քննարկենք նաեւ մյուսների հետ։ Բոլորն ասել են՝ ոչ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց․ «Երբ ես գնում եմ Մոսկվա, ասում են՝ վերջ, ուրեմն որոշվել է, որ Ռուսաստանի հետ է կառուցվում, ԱՄՆ հետ հուշագիր ենք ստորագրում ու նոր գնում ենք Մոսկվա, ասում են՝ բա հուշագիրը ստորագրեցին, ինչի՞ գնացին Մոսկվա։ Գնում ենք Չինաստան, ասում են՝ չհասկացանք։ Մենք շատ թափանցիկ ասել ենք, որ այս պահին ուզում ենք ստանալ առաջարկներ։ Եվ մենք այսօր նման խոսակցություն ունենք եւ ԱՄՆ, եւ Ռուսաստանի, եւ Չինաստանի, եւ Հարավային Կորեայի, եւ Ֆրանսիայի հետ։ Մենք քաղաքական կոմպոնենտ չենք դնում ընդհանրապես, ասում ենք՝ կոմերցիոն եւ տնտեսական շահավետության առումով պետք նայենք, թե որ առաջարկն է մեզ ձեռնտու եւ ընտրություն կատարենք ըստ այդմ»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կառավարությունը պետք է որոշում կայանցնի ու պայմանագիր կնքի, բայց դա չի ունենալու աշխարհաքաղաքական ենթատեքստ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սուքիաս Թորոսյանի ծաղրանկարը՝ «Ծուռ ապագա» ֆեյսբուքյան էջից