Լրահոս
Օրվա լրահոսը

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների կողմից դրսևորվող վտանգավոր թիրախավորումները». հայտարարություն

Հոկտեմբեր 01,2025 17:56

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ հայտարարություն

Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ մասնակիցներս, խստորեն դատապարտում ենք վերջին ամիսներին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների կողմից դրսևորվող վտանգավոր թիրախավորումները։

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլև ազգային հնագույն, կենսունակ և ամենաընդգրկուն հաստատությունը՝ հայոց ինքնության, պատմական հիշողության և համազգային համերաշխության անբաժան մասը։ Եկեղեցու նկատմամբ վարչական և իրավական ճնշումները, զինված ոստիկանների ներխուժումները Վեհարանի տարածք, ինչպես նաև իշխանությունների ամոթալի ու ցածրակարգ գործելաոճը սպասարկող քարոզիչների ամոթալի գործունեությունը անընդունելի են ցանկացած ժողովրդավարական պետությունում։

Խստորեն դատապարտում ենք Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող անօրինական և անարդար դատական հետապնդումը, որը հակասում է արդար դատաքննության, խոսքի և խղճի ազատության հիմնարար սկզբունքներին։

Նման դիրքավորումները խաթարում են հասարակական վստահությունը և ճգնաժամ առաջացնում պետություն–եկեղեցի հարաբերություններում։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ Հայաստանում և սփյուռքում, անսակարկ նվիրվածությամբ և հետևողականորեն պաշտպանել մեր ազգային հաստատությունների արժանապատվությունն ու իրավունքները ներկայիս իշխանությունների հետագա ոտնձգություններից։

Դիմում ենք միջազգային և հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև ակադեմիական և հասարակական կառույցներին՝ անհապաղ արձագանքել, հստակ դիրքորոշում հայտնել և գործնական քայլեր ձեռնարկել՝ կանխելու իրավիճակի հետագա լարվածությունն ու նպաստելու խորացող այս ճգնաժամի հաղթահարմանը։

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին կայանալիք դատավարությանը ներկա լինելով՝ մեր բողոքն ենք արտահայտելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ դատավճիռ արձակելու կապակցությամբ և հետամուտ ենք լինելու իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հակասահմանադրական քայլերը կասեցնելու ու դատապարտելու համար:

Ագուլյան ԿարենԱԻՄ

Բաբայան ՆիկաԵրաժշտական պրոդյուսեր

Բալոյան ԱրթուրԱրդարություն» կուսակցության նախագահ

Գաբրիելյան Մեխակ-1990-95թթԳերագույն խորհրդի պատգամավոր

Գասպարյան ԱրաԱզգային օրակարգ» կուս գործ. քարտուղար

Գրիգորյան ՍուսաննաՊետությունը հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Դադոյան ՎանոՀոգևոր մշակութաբան

Դեմոյան ՀայկՊատմաբան, պատմական գիտությունների դոկտոր

Եղիազարյան ՄանվելԱրաբո» ջոկատի հրամանատար, «Արաբո» ՀԿ նախագահ

Զոհրաբյան ԱպրեսԱրևելագետ

Իսրայելյան ԱնաստասՎերադարձ Արցախ» ՀԿ նախագահ

Հակոբյան ԱրաԱզգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ

Հակոբյան ՌուբենԳերագույն խորհրդի պատգամավոր

Հայրիկյան ՊարույրԱԻՄ առաջնորդ

Հայրյան Լևոն– «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ

Մակեյան ՊետրոսՔաղաքական գործիչ

Մանուկյան ԽաչիկԲանաստեղծ

Մարգարյան ԴավիթԱպրելու երկիր» կուսակցություն

Մելոյան Արմենոստիկան, պահեստազորի գնդապետ

Մինասյան ԱլեքսանՎերելք» ՀԿ

Չուգասզյան ԳարեգինԱԺԲ խորհրդի անդամ

Պապյան ԱրաԱԺԲ խորհրդի անդամ

Պետրոսյան ԵղիշեԱԺԲ խորհրդի անդամ

Պետրոսյան ՌազմիկԳերագույն խորհրդի պատգամավոր, Արցախ

Սեֆիլյան ԺիրայրԱԺԲ խորհրդի անդամ

Սիսլյան ՎազգենՀԱՀԳԲ» մարտիկ

Տոնոյան ԿարինՀայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031