Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. Իրեն պետք է մի աթոռ եւ մի մուրճ, որով կրկին կվախեցնի իր կրունկի տակ կզած դատավորներին, քպականներին, «մտավորականներին»

Հոկտեմբեր 02,2025 09:15

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը

«Զանգեզուրի միջանցքը» Նիկոլի ֆռռիկների խաչմերուկում

Այս մարդը դատապարտված է մշտապես ինքն իրեն հերքելու, դատապարտված է ահռելի վախի մեջ ապրելու, դատապարտված է ստերի բեռի տակ կքելու, դատապարտված է կզած, չոքեչոք ամբողջ աշխարհի առաջ «տուֆտելու»։ Իր ֆռռիկները ամեն անգամ փորձում է ոչ միայն մեր երկրի, մեր ժողովրդի, այլեւ միջազգային հանրության վրա ծախել։

ՄԱԿ-ում, ապա Ստրասբուրգում եւ՝ ամեն տեղ առանց ամոթի կանգնում ու ստերի հերթական տոպրակը բացած բարբաջում է։
Նյարդային է, ինքնատիրապետումը կորցրած։

Գիտե՞ք ինչու։ Ոչ, ոչ թե էն պատճառով, որ մեր երկիրը բերել-հասցրել է էս անդունդի եզրին, այլ՝ զուտ իր նեղ անձնական նկատառումներով։ Էս մարդը կրկին ուզում է «ընտրվել» եւ նա այդ հնարավորությունը կապում է բացառապես ադրբեջանա-թուրքական իր հովանավորների հետ։

Հասկանում է, որ այլեւս երբեք հայ մարդը իրեն ձայն չի տա, կթքեն ու ձայն չեն տա։ Իր հույսը դեռ իր ձեռքում պահած ադմինիստրատիվ ռեսուրսն է եւ իր քիրվաները։

Էս մարդը էնքան է մոլորված, որ մեկ ներքին լսարանի համար իբր չքմեղանում է, թե չկա «Զանգեզուրի միջանցք», դուք մի լսեք՝ Ադրբեջանը ինչ կուզի թող անունը դնի (զուգահեռը հիշեք՝ «եթե պարտվենք՝ մեզ պարտված չենք համարի»), ու որպեսզի Ալիեւը էլի թուքումուր չտա, մյուս կողմից էլ խոստանում է կրկին «վարչապետ» դառնալուց անմիջապես հետո փոխել ՀՀ Սահմանադրությունը այնպես, ինչպես ուզում են մեր թշնամիները։

Էս մարդը դիվանագիտությունը, արտաքին կապերը, համամարդկային ընդունված բոլոր չափանիշները իջեցրեց իրենց գյուղի կովի արտաթորանքի մակարդակի։
Ինքը էդ է հասկանում։
Իրեն ոչ պատմություն է պետք, ոչ արժանապատվություն եւ ոչ հայրենիք։

Իրեն պետք է մի աթոռ եւ մի մուրճ, որով կրկին կվախեցնի իր կրունկի տակ կզած դատավորներին, քպականներին, «մտավորականներին»։
Ինքը այդպես էլ չհասկացավ, որ իր այդ «մուրճի» վրա նորմալ հայ մարդը, հարյուր հազարավոր քաղաքացիներն այլեւս թքած ունեն։

Հ․Գ․ Ուստի՝ սրա կառավարությանը եւ անձամբ իրեն անվստահություն հայտնելը մնում է միակ եւ հնարավոր տարբերակ այս ամենից ազատվելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031