Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը կմիացվի Ազգային պատկերասրահին

Հոկտեմբեր 02,2025 11:23

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում է «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը» վերակազմակերպելու և Հայաստանի ազգային պատկերասրահին միացնելու նախագիծը։ Կառավարությունը որոշել է, որ թանգարանը կգործի Պատկերասրահի կազմում Աբովյան քաղաքի նոր մասնաճյուղում՝ «Սոցիալիստական մշակույթների թանգարան» անվանումով։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ թանգարանը պետք է վերակառուցվի որպես Սոցիալիստական մշակույթների թանգարան։ Թանգարանի հիմնական նպատակը կլինի սոցիալիստական մշակույթի առաջացման և զարգացման գործընթացի ընթերցումները՝ կերպարվեստի, դիզայնի, կինոյի և ճարտարապետության նյութերի և թեմատիկորեն փոփոխվող մշտական ցուցադրության միջոցով։

ԿԳՄՍ նախարարության հեղինակած նախագծի նպատակը հիմնավորման մեջ բացատրվում է թանգարանի՝ այս տարիներին մեծ ակտիվություն չցուցաբերելու եւ նշանակալի ցուցադրություններ չկազմակերպելու հանգամանքով:

Թանգարանում պահվում է 886 առարկա։ Հաստիքների կրճատում նախատեսված չէ։ Տնօրենի պաշտոնը կվերափոխվի մասնաճյուղի վարիչի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031