ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված ոդիսականը որոշակի արհեստական էլեմենտներ է պարունակում:
Եթե իշխանությունն իսկապես հետևողական էր այդ զեկույցի` սահմանված ժամկետներում պատրաստման առումով, ապա ժամանակին քայլեր կձեռնարկեր:
Չի բացառվում, որ իշխանությունը զուգահեռ 2 խնդիր է լուծում` կոնկրետ դեմքերի «գծերից է գցում» և զեկույցը հանրությանը պատշաճ ձևով չի ներկայացնում:
Կարդացեք նաև
Ի վերջո, ինչպես էլ իշխանությունը սեփական պատկերացումներով և քաղաքական նպատակահարմարությամբ զեկույց գրի, մեկ է` իր քաղաքական պատասխանատվության հանգամանքը թաքցնել չի ստացվի, որովհետև ցանկացած հայտարարություն, որը նույնիսկ ՔՊ-ական դեմքերից է հնչեցվում` դրանց հիմքում քաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունն ու կայացված որոշումներն են: