Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության եւ բարեկեցության բանալին խաղաղության մեջ է. Կլաուդիա Բուշ

Հոկտեմբեր 02,2025 20:30

Հոկտեմբերի 3-ը Գերմանիայի միասնության օրն է։ Այն նշանավորում է 1990 թվականին Արևմտյան եւ Արևելյան Գերմանիաների վերամիավորումը: Տոնի առիթով Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ընդունելություն էր կազմակերպել:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը ներկաների առաջ ելույթ ունեցավ հայերեն: Դեսպանը ներկայացրեց,թե Գերմանիայի վերամիավորումը ինչ դրական հետեւանքներ ունեցավ Գերմանիայի եւ Եվրամիության վրա:

Դառնալով Հայաստանին նա ասաց. «Անվտանգության եւ բարեկեցության բանալին խաղաղության մեջ է»:

Դեսպանի ձեւակերպմամբ, Գերմանիան երկար տարիներ ուղեկցում է այդ գործընթացը այլ գործընկերների հետ.«Մենք պատրաստ ենք հետայսու եւս աջակցելու տեւական խաղաղության հասնելու ճանապարհին»:

Դեսպանի հայերեն ողջույնի խոսքը՝ տեսանյութում

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց,որ այս հիշարժան օրը խորհրդանշում է Գերմանիայի ձեռքբերումները,ժողովրդավարական արժեքները,Գերմանիայի վերամիավորման օրը ազատության եւ մարդու իրավունքների ոգեշնչման աղբյուր է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031